Երկու հիմնովին տարբեր բանաձեւեր եւ համատեղվող մոտեցումներ

Լուրեր

12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
Բոլորը

Եւրախորհրդարանը կողմ է քվեարկել ԵՄ-ՀՀ Համապարփակ եւ ընդլայնված համագործակցության համաձայնագրին եւ ԵՄ-ՀՀ հարաբերություններին վերաբերող բանաձեւին։ Անդրադարձ է կատարվել նաեւ ՀՀ ներքին քաղաքական կյանքին, վերջին զարգացումներին, հատուկ ուշադրության է արժանացել իշխանափոխության խաղաղ եւ սահմանադրական բնույթը, կարեւոր նկատվել ընտրական օրենսգրքի բարեփոխումների ներառական ընթացակարգի ապահովումը, ընդդիմության ներգրավվածությունը բարեփոխումների հոլովույթին եւ ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի հանձնարարականների կատարումը: Եւրախորհրդարանը նաեւ պատրաստակամություն է հայտնել հավանական ընտրություններին դիտորդական առաքելություն ուղարկել: Բարձրացվել է նաեւ վիզային ռեժիմի ազատականացման հարցը: Կարեւոր է նկատվել Արցախի տագնապի խաղաղ եւ արագ լուծումը: Զուգահեռ, Եւրախորհրդարանը մի շարք պայմաններ է ներկայացրել ԵՄ-Ադրբեջան համաձայնագրի կնքման համար: Եւրախորհրդարանի հաղորդագրությունում ասվում է, որ ապագա համաձայնագիրը պետք է ապահովի հիմնական ազատությունները, ինչպես նաեւ ենթադրի պայքար կոռուպցիայի, փողերի լվացման եւ հարկերից խուսափելու դեմ: Առանցքային պայմաններից  է քաղաքական բանտարկյալների ազատ արձակումը: Պարզ է այս երկու լրատվությունների քաղաքական ընթերցումը: Նախ, Եւրախորհրդարանի կողմից միաժամանակյա լինելը անկախ օրակագային ընթացակարգի տրամաբանությունից հստակ ուղերձ  է փոխանցում: Բացի այս տարբերությունից ուղերձը ՀՀ-ի ուղղությամբ դրական է ու քաջալերական, մինչ Բաքվի ուղղությամբ` պայմանադրական, չասելու համար բացասական: Հստակացենենք, որ ՀՀ-ԵՄ համագործակցության համապարփակ եւ ընդլայնված փաստաթուղթը քաղաքական-արժեհամակարգային եւ որոշ առումով տնտեսական բաղադրիչներ ունի, մինչ Ադրբեջանի հետ կնքվելիք համաձայնագիրը հիմնականում` տնտեսական բաժին եւ հատկապես նավթային խնդիրներին է վերաբերում։ Այստեղ իհարկե հիմնական դեր են ունեցել ադրբեջանական լվացքատան կամ խավիարային դիվանագիտության երեւույթները, որոնք եւրոպական առումով նման իրավաքաղաքական գնահատականի են արժանացել: Բանաձեւը Ադրբեջանի նկատմամբ այնքան պայմանադրական է, որ հստակորեն ու բառացի ընդգծում է, որ ըմբռնողության համաձայնագիրը չի կարող ստորագրվել մի  երկրի հետ, որը չի հարգում եւ չի ճանաչում Եւրամիության դավանած հիմնական արժեքներն ու իրավունքները: Բայց հիմա կենտրոնանանք նաեւ արցախյան հակամարտության վերաբերող բանաձեւի հատվածի վրա, այնտեղ հատկապես լուսարձակի տակ առնելու այն հատվածը, ուր խոսվում է պայմանական եւ ողջամիտ հանձնառությունների մասին` հակամարտության խաղաղ լուծում ապահովելու առաջադրանքով. մասնավորաբար հրադադարի հարգման, ԵԱՀԿ-ի 2009-ի հիմնական սկզբունքների իրականացման եւ Մինսկի խմբի համանախագահների ճիգերին սատարելու առումներով: Բանաձեւը քննադատական տող է վերապահել նաեւ ռազմականացման համար անհամեմատ ուռճացող բյուջեի երեւույթին: Երբ համաձայնագրի վավերացման գործընթացը պայմանադրական շետադրումներով  է բանաձեւվում, նախապայմանային սկզբունքները այս դեպքում քաղաքական ընթերցումով ընդհանրացվում են եւ չեն սահմանափակվում միայն Եւրամիության դավանած ընդհանուր արժեքներով եւ իրավունքներով: Այստեղ արդեն ակնկալությունը հրադադարի հարգումն է եւ ԵԱՀԿ-ի ձեւաչափով ձեռնարկված բանակցային, մշտադիտարկային թե հետաքննական գործողությունների ամբողջական աջակցության: Անկախ դեպի հայկական կողմը դրական-քաջալերական եւ դեպի ադրբեջանականը` բացասական-պայմանադրական բանաձեւային ուղերձներ հղելուց, կա դիտարկելի կարեւոր երեւույթ: Արցախյան հակամարտության հանգուցալուծման համար կիրառվող եղանակներին, հրադադարի հարգման, բացառապես խաղաղ կարգավորման եւ ԵԱՀԿ-ի գործողություններին սատար կանգնելու մոտեցումների միջեւ հստակորեն ընդգծվում է ՀՀ-Եւրոխորհրդարան մոտեցումների համատեղելիությունը:    

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր