Ղըրղզստանը Թուրքիայից ակնկալում է ներդրումային աջակցություն
Ղըրղզստանի ֆինանսների նախարար Ադիբեկ Քասըմալիևը Թուրքիային հրավիրել է մասնակցել երկրի սոցիալ-տնտեսական զարգացման նախագծերին:
Ընդունելով Բիշքեքում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջենգիզ Քամիլին՝ նախարարը շնորհակալություն է հայտնել թուրքական իշխանություններին հետխորհդրային ժամանակաշրջանում Ղըրղզստանին օգնելու համար:
«Թուրքիան եղել է Ղըրղզստանին ամենից շատ օգնություն ցուցաբերած երկրներից մեկը»:
Նախարարը հույս է հայտնել, որ Թուրքիան այսուհետև ևս ակտիվորեն կաջակցի Ղըրղզստանին գյուղատնտեսության ոլորտում, հանրային ենթակառուցվածքների բարելավման ու թվային տեխնոլոգիաների կիրառման նախագծերում: