Բաքվի նպատակը մեկն է՝ ոչնչացնել Արցախը․ ինչ կարող է անել ՀՀ-ն էթնիկ զտում թույլ չտալու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.06.2026 | 18:10
Միքայել արքեպիսկոպոսի տնային կալանքը վերացվեց // Վենեսուելայում 10,000 մարդ անհետ կորել է․ ԼՈՒՐԵՐ
25.06.2026 | 18:02
Կարևոր է օգտագործել առկա հնարավորությունները՝ Հայաստանի հետ խաղաղության գործընթացն ավարտելու համար․ Ադրբեջանի ԱԳՆ
25.06.2026 | 17:58
ՔՊ վարչության նիստ է հրավիրել․ այսօր կհաստատվի ԱԺ նախագահի թեկնածուն․ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 17:53
Մակրոնի խորհրդականը Բաքվում է․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումները
25.06.2026 | 17:45
Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ
25.06.2026 | 17:36
Համբարձում Մաթևոսյանը Սենթ Ջեյմսի պալատում հանդիպել է Չարլզ III թագավորին
25.06.2026 | 17:27
Եթե ՔՊ-ն վստահ է իր ուժերի վրա, թող միանա ՍԴ-ի մեր հիմնավորումներին. Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 17:18
Խիզախ որոշում էր․ Զոհրաբյանը՝ Աջապահյանի գործը նոր քննության ուղարկելու որոշման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 17:12
Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
25.06.2026 | 17:07
Ընթացքի մեջ է Կարապետյանի` քաղաքացիություններից հրաժարվելու գործընթացը. Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 17:00
16-ամյա աղջկա սպանության մեղադրանքով արդարացված ամուսինները երկրորդ անգամ արդարացվեցին․ դատարանը կրկին հռչակեց նրանց անմեղությունը
25.06.2026 | 16:56
Կոչ անում է Կառավարության ղեկավարը, բառացի ասում է՝ գնացե՛ք, հեղափոխություն արե՛ք․ Աջապահյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 16:53
Ադրբեջանի և Լեհաստանի ԱԳ նախարարները Հարավային Կովկասում իրավիճակին և Ուկրաինային աջակցության հարցեր են քննարկել
25.06.2026 | 16:45
App Store-ից հեռացվել են VK-ն, «Одноклассники»-ին և Mail.ru-ն
25.06.2026 | 16:45
Հնարավոր է՝ Եվրոպական դատարան դիմենք. Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Սնունդ, դեղորայք և առաջին անհրաժեշտության պարագաներ հայթայթելն օրեցօր ավելի դժվար է դառնում, ամեն օր մտածում ենք՝ ինչ ու որտեղից գնենք»,- Արցախում ապրող Տաթևիկ Խաչատրյանը պատմում է՝ այս խնդրին բախվում է ոչ միայն ինքը, այլ նաև ավելի քան 120 հազար արցախցիներ։

Շուրջ կես տարուց ավելի շրջափակման մեջ գտնվող արցախցիների հումանիտար խնդիրներն ավելի են սրվել երեկվա միջադեպից հետո․ հունիսի 15-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ էին կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով։ Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում փորձը կանխվեց, կողմերը հայտնեցին մեկական վիրավորի մասին։ Ադրբեջանական սադրանքից հետո բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումներն արգելվեցին Բաքվի կողմից:

Այս մասին ահազանգում են նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակից։ Ներկայացուցիչ Զառա Ամատունին նշում է՝ երեկ, անվտանգության նկատառումներից ելնելով, չեն տեղափոխել անգամ ծանր վիճակում գտնվող բուժառուներին։

«Հիվանդների բժշկական օգնության խոչընդոտումը դեմ է միջազգային բոլոր փաստաթղթերին և հումանիտար որևէ սկզբունքի մեջ չի տեղավորվում»,- հակառակորդի գործողությունները դատապարտելով՝ նշում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Մինչև երեկ ծանր վիճակում գտնվող բուժառուների, անձանց տեղաշարժը, ինչպես նաև սննդի մատակարարման հարցը հնարավոր է եղել լուծել Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների օգնությամբ, ադրբեջանցիների հետ բանակցել ստացվում էր՝ ծանր գնով։

Արցախցիները մտավախություն ունեն, որ երեկվա միջադեպն իրականում նախազգուշացում է՝ հերթական զիջում պարտադրելու համար։

Արցախցի պաշտոնյաները հերթական անգամ արձանագրում են՝ Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի ադրբեջանական անցակետն ինքնին մեծագույն վտանգ ու խոչընդոտ է Արցախի և Հայաստանի միջև ազատ տեղաշարժի ապահովման հարցում, հակառակորդի նպատակը մեկն է՝ ոչնչացնել Արցախը։

Արցախի կառավարությունը քայլեր ձեռնարկում է՝ առաջ եկած խնդիրների լուծում գտնելու համար, թեև հակառակորդը հստակ ցույց է տալիս, որ կանի այն, ինչ ցանկանում է՝ նշում է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։

Ի վերջո, ի՞նչ պետք է անի Հայաստանը՝ Արցախի էթնիկ զտումը կանխելու և կես տարուց ավելի ձգնող շրջափակումը հաղթահարելու համար։ Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը երկու ճանապարհ է առաջարկում։

Ուշագրավ է, որ ինչպես երեկ տարածվող տեսանյութերից է պարզ դառնում, ադրբեջանցիների կողմից ՀՀ ինքնիշխան տարածքում դրոշ տեղադրելու ժամանակ ռուս խաղաղապահները՝ հրամանատար Ալեքսանդր Լենցովի գլխավորությամբ, ոչ միայն չեն խոչընդոտում, այլև ուղեկցում են ադրբեջանցիներին՝ ըստ էության այս կերպ նպաստելով ադրբեջանական սադրանքին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան