Ադրբեջանը լկտիացե՛լ է, սադրո՛ւմ է՝ դրոշ դնելով, ուժ կիրառելու հիմք է պատրաստում․ կո՛շտ կանխարգելել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.06.2026 | 20:00
Ում ենք ընտրում չընտրելով․ քվեարկության չԳնալու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:51
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ, Սպերցյանը գոլ խփեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:42
«10 հոգի գալում ենք միտինգի». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով
06.06.2026 | 19:05
Բիթքոյնը կորցնում է գրավչությունը․ ներդրողները նախընտրում են AI ընկերություններն ու խոշոր IPO-ները
06.06.2026 | 19:05
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 18:40
Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ
06.06.2026 | 18:33
11 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին
06.06.2026 | 17:50
Ընտրական հանցագործությունների գործերով ձերբակալվել է 194, քրեական հետապնդման ենթարկվել՝ 209 անձ. ՀԿԿ
06.06.2026 | 17:34
Աննախադեպ կարկուտի պատճառով Ստեփանավանի համայնքապետարանն անցել է արտակարգ ռեժիմի. հայտարարություն
06.06.2026 | 17:19
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
06.06.2026 | 16:51
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Ղազախստանի դեմ խաղում
06.06.2026 | 16:37
Անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
06.06.2026 | 16:10
Դատախազությունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է. այն պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ
06.06.2026 | 15:55
ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851
06.06.2026 | 15:33
Հողամասը կանցնի պետությանը․ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության հայցը
Բոլորը

Ինչո՞ւ է Ադրբեջանը կրկին սրում ռազմաքաղաքական առանց այն էլ լարված իրադրությունը։ Ըստ ՀՀ ԱԱԾ-ի՝ այսօր Ժամը 8։40-ի շրջանում Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով, սակայն հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման և ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու փորձը կանխվել է: Մեկ ադրբեջանցի սահմանապահ է վիրավորվել։ Սա Ադրբեջանի կողմից սանձազերծված միակ միջադեպը չէ վերջին օրերին։

ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերն անդրադարձել է Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ Ադրբեջանի կրակոցներին՝ հատուկ ընդգծելով, որ ադրբեջանական կրակոցներն ուղղված են եղել ամերիկյան մասնակցություն ունեցող ընկերությանը, և վիրավորվել են երկու քաղաքացիական աշխատակիցներ։

«Մենք կրկնում ենք սահմանների երկայնքով զսպվածության մեր կոչը, քանի որ կողմերն աշխատում են կայուն և հավասարակշռված խաղաղություն հաստատելու ուղղությամբ»,- Twitter-ի իր էջում գրել է Միլլերը։

Բացի այդ, ԵՄ դիտորդներ են երեկ այցելել Երասխ։ Այսօր էլ թիրախավորված գործարանի տարածք են այցելում ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներ։

Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը Factor TV-ին տված հարցազրույցում տեսակետ է հայտնում, որ Բաքուն կզսպվի արևմտյան զգուշացումներից, բայց և կարծում է՝ Հայաստանի Զինված ուժերի կարողությունների բարձրացումն է ամենակարևոր գրավականն Ադրբեջանի ռազմական սադրանքները կասեցնելու հարցում։

«Ադրբեջանը դրոշ դնելով՝ սադրում է, և այդպիսով ուժ կիրառելու հիմք է պատրաստում։ Անհրաժեշտ է ադրբեջանական այս լկտիությունը կոշտ կանխարգելել։ Այս սադրանքներով Ադրբեջանը նաև պայթեցնում է խաղաղության գործընթացը։ Մենք պետք է Ադրբեջանին դիրքավորենք որպես ահաբեկչությունը հովանավորող պետություն, և ապագայում հասնենք նրան, որ ճանաչվի ահաբեկչական պետություն։ Այս լկտի և սանձարձակ վարքագիծը ՀՀ Զինուժի կոշտ արձագանքին պիտի արժանանա։ Ես վստահ եմ, որ խաղաղությունը կլինի լիակատար, եթե ՀՀ-ն պատժիչ գործողություն անի, բանակի կարողությունները բավարար լինեն դրան, քանի որ Բաքվին միշտ զսպում է ՀՀ Զինուժը»,- ասաց Գուրգեն Սիմոնյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան