Ադրբեջանցիները փորձում են առաջխաղացում ունենալ. իշխանական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.06.2026 | 17:30
«Ծիրանը հավաքել, սամալյոտով արտահանել ենք, ընտիր ծիրան էր»․ Սուրենավանի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 17:17
Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն Ուկրաինայի վերաբերյալ վերջնագրեր չի ընդունի
24.06.2026 | 17:09
Կասեցվել է «Դիլի» ընկերության արտադրական գործունեությունը
24.06.2026 | 16:56
Թրամփը պնդում է՝ Իրանը տեղեկացրել է ԱՄՆ-ին, որ Հորմուզի նեղուցով անցնող նավերից վճար չի գանձվում
24.06.2026 | 16:37
Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է
24.06.2026 | 16:26
Արցախի դրոշը դարձյալ Ֆրանսիայի հրապարակում է
24.06.2026 | 16:18
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ՍԴ-ում ընտրություններին առնչվող գործի քննությանը. նրա մասնակցության անհնարինության հարցը բավարար «կողմ» ձայն չի հավաքել
24.06.2026 | 16:06
Առաջիկա օրերին սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում
24.06.2026 | 15:55
ՌԴ ևս երեք շրջաններում դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
24.06.2026 | 15:44
Փաշինյանն ու Մոդին կարևորել են բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը
24.06.2026 | 15:31
Համբարձում Մաթևոսյանը Լոնդոնում քննարկել է COP17-ի նախապատրաստական աշխատանքները
24.06.2026 | 15:19
Ֆրանսիայում Էբոլայով վարակման առաջին դեպքն է հաստատվել
24.06.2026 | 15:10
Ավագանու նիստում ծեծկռտուքի փաստով քրվարույթ է հարուցվել // Արցախի դրոշը կրկին հեռացվել է հրապարակից․ ԼՈՒՐԵՐ
24.06.2026 | 14:59
ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչը խոսել է «ՀՀ-ի նկատմամբ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ծրագրերի վտանգներից»
24.06.2026 | 14:48
Ղալիբաֆը Բաքվում հայտարարել է՝ Մերձավոր Արևելքի պատերազմի ավարտի գործարքը «ԱՄՆ պարտության հռչակագիրն» է
Բոլորը

Ադրբեջանցիները փորձում են առաջխաղաղցում ունենալ, փորձել են դրոշ տեղադրել։ Հայկական կողմը կարողացել է կանխել և հետ մղել։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Սյունիքի սահմանին, նաև Հակարիի կամրջի վրա ստեղծված իրադրությանը՝ նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ ընդգծելով, որ Ադրբեջանը փորձում է իրավիճակն էսկալացնել։
Պատգամավորի խոսքով՝ վերջին օրերին նկատելի են Ադրբեջանի կողմից նախ՝ տեղեկատվական սադրանքները, և ապա` արդեն կոնկրետ գործողությունների դիմելը։

«Ակնհայտ է, որ Ադրբեջանը նախ տեղեկատվական ֆոն է ապահովում` միջազգային հանրությանը ներկայացնելով թե՛ Հայաստանի կողմից, թե՛ ԼՂ-ում իբր իրենց ԶՈՒ-ի նկատմամբ հարձակումներ կամ որոշակի սադրանքներ, և դրանց ի պատասխան է նա փորձում գործողություններ իրականացնել. սա նոր բան չէ, և Ադրբեջանի ձեռագիրն է»,- նշեց Ջուլհակյանը՝ անդրադառնալով Երասխում ադրբեջանական սադրանքին:

«Հաճախ ենք մենք ականատես եղել այն հանգամանքին, որ Ադրբեջանը, փորձելով որոշակի առաջխաղացում ունենալ կամ բանակցություններից առաջ նախաբանակցային դիրքավորում ապահովել իրենց համար, նախ տեղեկատվական այդպիսի ֆոն են փորձում ապահովել և փորձում են սադրանք իրականացնել: Ես կարծում եմ, որ այս դեպքն էլ բացառություն չէ և այդ շարքից է:

Կարծում եմ, որ սա նաև կապված է նրա հետ, որ հունիսի 12-ին սպասվելիք մեր բանակցություններին ակնկալվում էր, որ պետք է ԱԳ նախարարները հանդիպում ունենային Վաշինգտոնում և բանակցությունների 2-րդ փուլը վաշինգտոնյան լինի, իսկ առաջին փուլից կարելի էր ասել, որ որոշակի զարգացումներ ունեինք, և մեզ համար առնվազն դրական զարգացումներ ունեինք: Հենց այն, որ Ադրբեջանը հրաժարվեց, կասկածելի այն ժամանակ դեռ թվաց, և ենթադրում եմ՝ գուցե այս վերջին օրերի ակտիվացումներն էլ պայմանավորված են բանակցությունների՝ իրենց կողմից չեղարկմամբ: Բայց դա իմ դիրքորոշումն է, պետք է տեսնենք՝ ինչպես են զարգանում իրադարձությունները»,- ասաց պատգամավորը:

Նրա համոզմամբ՝ չի կարող այդ սադրանքը կամ որևէ սադրանք լինել աննպատակ որևէ բան: «Պարզ է, որ յուրաքանչյուր սադրանք ունի իր նպատակը, և տրամաբանական է, որ այդ նպատակը կարող է լինել որոշակի ֆիզիկական առաջխաղացում, կլինի բանակցային սեղանին որոշակի առավելության ձեռքբերում՝ քաղաքական իմաստով:

Ուզում եմ հատուկ շեշտել այն հանգամանքը, որ որոշակի սադրիչ գործողություններ են իրականացվել Երասխի սահմանին, որտեղ որ մենք գիտենք, որ ամերիկյան կողմը կառուցելու է գործարան, որը ակնհայտ է, որ ունենալու է նաև բավականին կարևոր անվտանգային նշանակություն Հայաստանի համար: Պարզ է, որ երբ կա օտարերկրյա և, մասնավորապես, ամերիկյան ներդրում սահմանին, պարզ է, որ լինելու է հենց կոնկրետ անվտանգային նշանակության կառույց՝ բացի բուն բովանդակային նշանակությունից, թե ինչով է այդ գործարանը զբաղվելու: Պարզ է, որ ադրբեջանական կողմի համար բարդ է լինելու կրակել ամերիկյան գործարանի վրա: Իրենք կրակում են այս պահին կառուցման ընթացքում գտնվող, դեռևս վիրտուալ գործարանի վրա, բայց երբ արդեն լինի գործարանը, պարզ է, որ շատ ավելի բարդ է լինելու, և իրենք հիմա իրենց գործողություններով դա պարզապես փորձում են կանխել:

Այս առումով կարևորում եմ ամերիկյան կողմի՝ երեկ արած հայտարարությունը, և կարծում եմ, որ դրան նախորդել է նաև որոշակի խոսակցություն ադրբեջանական կողմի հետ: Բայց տեսնում ենք, որ մեր խիստ ապակառուցողական հարևանը դեռ չի սթրվում իր տեղը»,- նշեց Արուսյակ Ջուլհակյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։