Ատելության զգացում կա, որը երբեք չի եղել մեր երկրում․ Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այս բոլոր բազմամիլիարդանոց ծախսերի մջ, ինձ հետաքրքիր է՝ Ֆինանսների նախարարությունը չէ՞ր կարող փող հատկացնել, մի քանի հարյուր հազար դրամ ամսական աշխատավարձ տալ, որ մի խելոք մարդ բերեին կառավարություն, նստեր Նիկոլ Փաշինյանի կողքը, ուղեկցեր տարբեր տեղեր, որ նրան, օրինակ, ասեր՝ Նիկո՛լ Փաշինյան, Մուրադ Բարդաքչեի հետ հանկարծ Անկարայում չնկարվես, այդ մարդը Թալեաթի օրագիրը տպելով՝ արդարացրել է Թալեաթի գործողությունները։ Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, ԱԺ-ում ելույթի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ 2022թ-ի բյուջեի կատարողականի զեկույցի ընթացքում հարց է ուղղել ՆԳ փոխնախարարին, թե կա՞ վերլուծություն՝ որքա՞ն է ծախսվել ՀՀ տարածքում Նիկոլ Փաշինյանի տեղաշարժերի վրա, ինչին ի պատասխան փոխնարարաը հայտնել է, որ չի եղել նման ուսումնասիրություն։

«Նիկոլ Փաշինյանին շատ երկար եմ ճանաչում՝ լրագրողական ոլորտից, դրա համար ուզում եմ պարզ ասել, իրականում ոստիկանության մեջ բազմամիլիարդանոց ծախսեր են արվում մենակ մի բանի համար, որ Նիկոլ Փաշինյանը անցնի Երևանի մի փողոցից մյուսը, ՀՀ-ի մի գյուղից մյուս գյուղը։
Բնակիչներն արդեն գիտեն, որ եթե Սևանի մայրուղու վրա 2 մետրը մեկ ոստիկան է կանգնած, ուրեմն ճանապարհը հեսա ճանապարհը փակվում է։ Աննախադեպ է դարձել Հայաստանի բյուջեից հազարավոր ոստիկաններով մեկ մարդու շրջագայությունը։ Ժամանակին, երբ Փաշինյանը վարչապետ էր ընտրվել, հիշում եմ, որ մեքենան բաց պատուհաններով էր շրջում, հիմա պատուհանները փակ են․․․
Դա ոչ թե անվտանգության հարց է, այլ վախն է, որի պատճառով հազարավոր ոստիկանններ իրենց գործը թողած՝ ժամերով կանգնում են, որ մեկ մարդ մի տեղից գնա մյուս տեղը:

Վախը պատճառ է այն գիտակցման, թե ինչ ավերի է բերել հասցրել երկիրը, վախն է այն գիտակցման, որ մեր երկրում հազարավոր, տասնյակ հազարավոր մարդիկ ունեն մի զգացում՝ ատելության այնպիսի զգացում, որը երբեք մեր երկրում չի եղել»։

Այս հայտարարությունից հետո ԱԺ դահլիճից լսվեց ծիծաղ։ Գեղամ Մանուկյանն արձագանքեց. «Բերանդ մի բացիր… խոսում եմ՝ լսիր» ։

«Քաղաքացիները գիտակցում են, որ երկիրդ ղեկավարում է մեկը, որի պատճառով Եվրամիության պաշտոնյան հայտարարում է, որ նա առաջին ղեկավարն է, որը Արցախը ճանաչել է Ադբեջանի մաս։

ՀՀ քաղաքացին գետինն է մտնում, որ Էրդողանն ասում է՝ գիտեք Հայաստանը համաձայնվել է միջանցքին, բայց Պարսկաստանը թույլ չի տալիս։
ՀՀ քաղաքացին հիմա ականջներն է փակում, որովհետև այսքան ժամանակ չի տեսել, որ պաշտոնյան ադրբեջանական թեզերով այդքան փորձի արդարացնել, որ Արցախ Ադրբեջանի մաս է, որ Արարատը մերը չէ, որ այս ամեն ինչը կարելի է հանդուրժել, որ տավուշում կարող են ինչ-որ տարածք տալ»,- նշեց Գեղամ Մանուկյանը՝ ընդգծելով՝ ցավն է, որ ծնում է ատելություն։

Մանրամասները՝ տեսանյութում։