ԵՄ առաքելությունը արձանագրում է միջադեպերը և հայտնում անդամ երկրներին. Սարգիս Խանդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:38
Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները
10.11.2026 | 15:30
Ռեստորաններում և սրճարաններում հնչող երաժշտության համար սեփականատերերը ստիպված կլինեն վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:21
Կոստանյանի, Պողոսյանի և մյուսների արտահանձման հարցը քննարկվե՞լ է ռուս գործընկերոջ հետ․ հարց Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:15
Մեսին, Սուարեսն ու Լևանդովսկին հավակնում են MLS-ի լավագույն գոլի մրցանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:05
Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստին
10.11.2026 | 15:00
Կալանքը բացառիկ խափանման միջոց է և խիստ անհրաժեշտ դեպքերում է կիրառվում․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երասխի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի հրաձգությունը և նաև քաղաքացիական նշանակության օբյեկտների թիրախավորումը մտահոգիչ է։ ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ այս մասին նշեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ հավելելով, որ հնարավոր զարգացումների մասին կխուսափի որևէ մեկնաբանություն անել։

«Իհարկե, մտահոգիչ են վերջին շրջանի փոխհրաձգությունները, հատկապես, երբ դրանց զուգահեռ են ընթանում բանակցային գործընթացին։ Ադրբեջանը փորձում է ավելի ագրեսիվ վարքագիծ դրսևորել, որպեսզի փորձի ավելին ստանալ բանակցությունների սեղանի շուրջ։ Գործարանի շինարարության ուղղությամբ էր եղել հրաձգությունը, որտեղ ամերիկյան ներդրումներ կան, ու այն չափազանց կարևոր նախագիծ է մեզ համար»,- ընդգծեց պատգամավորը։

«ԵՄ առաքելությունը արձանագրում է միջադեպերը և հայտնում անդամ երկրներին»,- նշեց Խանդանյանը։ Նրա կարծիքով՝ ԵՄ քաղաքացիական առաքելությունը երեկ տեղի ունեցած միջադեպը ևս կարձանագրի և կզեկուցի Եվրոպական հանձնաժողովին ու անդամ երկրներին։

Ադրբեջանական ագրեսիան զսպելու լավագույն տարբերակը, ըստ Սարգիս Խանդանյանի, խաղաղության օրակարգով շարժվելն է։

«ՀՀ կառավարությունն արդեն արել է ավելին` ցույց տալու համար իր հանձնառությունն ու նվիրվածությունը այս գործընթացին։
Մեր կոչն է և պահանջն է մեր միջազգային գործընկերներին, որպեսզի զսպեն ադրբեջանական ագրեսիան»,- նշեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը։

Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 14-ին, ՊՆ-ից հայտնել են, որ ժամը 11:45-ի սահմաններում Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ Ադրբեջանի սադրանքի հետևանքով վիրավորում է ստացել օտարերկրյա 2 քաղաքացի: ՊՆ-ից հայտնել են նաև, որ այսօր Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ ադրբեջանական կրակի հետևանքով վիրավորում են ստացել գործարանի կառուցման շինարարական աշխատանքներում ներգրավված Հնդկաստանի քաղաքացիներ Մուհամադ Ասիֆը և Միրհասան Սահաջանը:

Մանրամասները՝ տեսանյութում։