Անպատժելիությունը ծնեց նոր հանցագործություն ՀՀ տարածքի նկատմամբ․ Էդմոն Մարուքյանը՝ Երասխի ուղղությամբ ագրեսիայի մասին

Լուրեր

25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
25.07.2026 | 15:15
Աթլետիկայի Ռուսաստանի առաջնությունը դադարեցվել է անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով
25.07.2026 | 15:06
Իրանը ցանկանում է համաձայնագիր կնքել, բայց դեռ պատրաստ չէ դրան․ Թրամփ
25.07.2026 | 14:44
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
25.07.2026 | 14:29
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 14:02
Վոզինյան նոր ակումբ ունի, դարպասապահի տրանսֆերային արժեքն ավելացել է 10 անգամ
25.07.2026 | 13:49
Թրամփը հասկացել է՝ Ռուսաստանը չի ցանկանում ավարտել պատերազմը, իսկ Ուկրաինան խաղաղություն է ուզում․ Զելենսկի
25.07.2026 | 13:33
Լեբրոն Ջեյմսը հեռացավ «Լեյքերսից». հայտնի է լեգենդար բասկետբոլիստի նոր ակումբն ու աշխատավարձի չափը
25.07.2026 | 13:04
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
25.07.2026 | 12:49
Ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է Եղեգնաձորում
25.07.2026 | 12:34
Վրաստանի էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
25.07.2026 | 12:14
Անի Հովսեփյանը հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
Բոլորը

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Երասխի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի իրականացրած հերթական ագրեսիային։

«Անպատժելիությունը ծնել է նոր հանցագործություններ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի և խաղաղ ժողովրդի դեմ։ Այսօր առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը շարունակել են երեկվա հարձակումը հայ-ամերիկյան ներդրումներով կառուցվող գործարանի վրա ու վիրավորել երկու օտարերկրյա քաղաքացիների, որոնք աշխատում էին շինարարության վրա։ Մենք դեռ անհամբեր սպասում ենք մեր բոլոր գործընկերների կողմից այս ագրեսիայի միանշանակ դատապարտմանը, որը տեղի է ունենում խաղաղ բանակցությունների ընթացքում»,-գրել է Մարուքյանը թվիթերյան իր էջում։

Հիշեցնենք, որ  ՀՀ ՊՆ փոխանցմամբ՝ Ադրբեջանի զինված ուժերը  ժամը 11:45-ի սահմաններում կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում են ստացել Հնդկաստանի քաղաքացիներ Մուհամադ Ասիֆը և Միրհասան Սահաջանը։