Ինչ է տեղի ունեցել ոստիկանական բաժանմունքում․ փաստաբանը՝ իր և պաշտպանյալի նկատմամբ բռնության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:38
Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները
10.11.2026 | 15:30
Ռեստորաններում և սրճարաններում հնչող երաժշտության համար սեփականատերերը ստիպված կլինեն վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:21
Կոստանյանի, Պողոսյանի և մյուսների արտահանձման հարցը քննարկվե՞լ է ռուս գործընկերոջ հետ․ հարց Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:15
Մեսին, Սուարեսն ու Լևանդովսկին հավակնում են MLS-ի լավագույն գոլի մրցանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:05
Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստին
10.11.2026 | 15:00
Կալանքը բացառիկ խափանման միջոց է և խիստ անհրաժեշտ դեպքերում է կիրառվում․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Փաստաբան Կարեն Ալավերդյանը բարձրաձայնում է իր և պաշտպանյալի նկատմամբ ոստիկանության բաժնում կիրառված բռնության մասին։ Փաստաբանը պատմում է, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում պաշտպանյալի և վերջինիս ընկերոջ միջև միջադեպից հետո շուրջ 20-30 ոստիկան իր պաշտպանյալին տարել են ոստիկանության կենտրոնի բաժին, ինքն էլ որպես փաստաբան է գնացել այնտեղ։

«Մոտենալով կոնկրետ աշխատասենյակին՝ ներսից լսեցի պաշտպանյալիս բղավոցներն ու իրեն չհարվածելու պահանջները։ Ոստիկանության աշխատակիցները նախ փորձեցին ինձ խոչընդոտել՝ բացել աշխատասենյակի դուռը, բայց ես, հաղթահարելով հարուցած արգելքները, բացեցի դուռը ու հայտնաբերեցի պաշտպանյալիս գետնին ընկած, ձեռնաշղթաները հետևից ամրացված, ոստիկանության 5-6 աշխատակից միաժամանակ հարվածներ էին հասցնում նրա մարմնի, գլխի տարբեր հատվածներին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր պատմեց Կարեն Ալավերդյանը։

Պաշտպանը պատմում է, որ մեծ ջանքերի գնով իրեն հաջողվել է հանդարտեցրել իրավիճակը, ոստիկանության ծառայողներին էլ հորդորել է դուրս գալ աշխատասենյակից, ինչն արել են, սակայն րոպեներ անց սենյակից դուրս եկած անձինք վերադարձել և ուժով իրեն տարել են աշխատասենյակից, պահանջել հեռանալ ոստիկանության շենքից։

«Ես առարկել եմ, փորձել եմ վերադառնալ պաշտպանյալիս մոտ, իմ նկատմամբ կիրառել են անհարկի ֆիզիկական ուժ»,- ասաց Կարեն Ալավերդյանը։

Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը մանրամասնեց, որ փաստաբանին խուզարկել են, ծեծել, ձեռնաշղթա հագցրել և արցունքաբեր գազ կիրառել։

Սա վերջին ամիսների ընթացքում ոստիկանության բաժիններում փաստաբանների նկատմամբ բռնության արդեն երկրորդ դեպքի մասին ահազանգն է։ Փետրվարի 10-ին փաստաբաններ Մարզպետ Ավագյանն ու Էմանուել Անանյանն էին բարձրաձայնել իրենց նկատմամբ բռնության մասին։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը համարում է, որ կրկնվում է նախկին իշխանությունների գործելաոճը։

Հայաստանում ատելության ու բռնություն գործադրողների անպատժելիության մթնոլորտը, ըստ իրավապաշտպանի, տրամաբանորեն պետք է հանգեցներ հենց այսպիսի հետևանքների։

«Պետության անունից հանդես եկող մարդը չի կարող բռնություն քարոզել կամ մասնակից լինել այդ բռնությանը»,- ասում է Նինա Կարապետյանը։

Փաստաբան Կարեն Ալավերդյանի և պաշտպանյալի մասնակցությամբ ոստիկանությունում տեղի ունեցած միջադեպի առթիվ Քննչական կոմիտեում գործ է հարուցվել, որով փաստաբանը մեղադրյալի կարգավիճակ ունի։ Նրան մեղադրում են պաշտպանյալի հետ ոստիկանության բաժնում խուլիգանություն կատարելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու մեջ։

Փաստաբան Կարապետյանցը կանխատեսում է, որ առաջիկայում քրեական գործերի տեղատարափ է լինելու այն փաստաբանների նկատմամբ, ովքեր հաճո չեն իշխանություններին։

Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 12-ին Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Սիլվարդ Տիգրանյանն ահազանգել է ՓՊ փաստաբանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի մասին։

«Հերթական անգամ ոստիկանության բաժնում բռնություն է գործադրվել փաստաբանի նկատմամբ»,- գրել էր Սիլվարդ Տիգրանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արաքս Մամուլյան