Երբ Բաքուն ցանկանա, Թուրքիան պատրաստ է հյուպատոսություն բացել Շուշիում․ Էրդողանը՝ Ալիևին

Լուրեր

16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
Բոլորը

Բաքվում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Իլհամ Ալիևի դեմ առ դեմ բանակցություններից հետո տեղի է ունեցել պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ հանդիպմանն Էրդողանը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է զարգացնել Բաքվի հետ հարաբերությունները բոլոր ոլորտներում։

«Մենք լի ենք վճռականությամբ՝ զարգացնել մեր հարաբերությունները բոլոր ոլորտներում, որոնք Շուշիի հռչակագրի ստորագրմամբ հասել են դաշնակցային մակարդակի»,- ասել է Էրդողանը։

Բացի այդ, նա կրկին խոսել է հայկական գրավյալ Շուշի քաղաքում հյուպատոսություն բացելու մասին։ Էրդողանը  հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է «գլխավոր հյուպատոսություն բացել Շուշիում», երբ Բաքուն ցանկանա, ինչն «ուղերձ կլինի ամբողջ աշխարհին, մասնավորապես՝ Հայաստանին»։

Հավելենք, որ 44-օրյա պատերազմից հետո թուրքական կողմը բազմիցս է հայտարարել գրավյալ հայկական քաղաքում հյուպատոսություն բացելու մասին, որին, սակայն, գործնական քայլեր չեն հաջորդել։

Հիշեցնենք, որ նախօրեին Էրդողանը պետական այցով ժամանել է Ադրբեջան։

Էմմա Չոբանյան