Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանման կանոնների խախտման համար տուգանքները կկրկնապատկվեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.11.2026 | 14:20
Ալեքսանդր Օվեչկինի ռեկորդն ու հակառեկորդը «Վաշինգտոն Քեփիթալզում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 14:14
Աննա Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
20.11.2026 | 14:12
Սպիտակ տունը պաշտոնանկ է արել կիբերանվտանգության ծառայության տնօրեին՝ համակարգերում լայնածավալ խափանումների պատճառով
20.11.2026 | 14:05
Սոնա Ղազարյանը ելույթն իրարանցում առաջացրեց. «Մեկ նպատակ ունեք` հարստանալու»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 14:00
«Ստնտուկ»-ի որոնումների ռեկորդ՝ Google-ում․ որտեղից ծնվեց հայերենում գոյություն չունեցող բառը
20.11.2026 | 13:56
«Եվրոպական եռյակի» ներկայացուցիչների այցը ՌԴ քննարկվում է․ Ռյաբկով
20.11.2026 | 13:47
Փաշինյանին հեռացնելու 100 տոկոսանոց հնարավորություն ունեք. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 13:45
Սահմանադրության նախագիծը կհրապարակվի երկուշաբթի․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 13:40
Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկները մրցաշարի կմասնակցեն Լեհաստանում
20.11.2026 | 13:32
Վարչապետը հայ ժողովրդին երբեք չի խաբել, սուտ է ասում Աբրահամյանը. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 13:24
Հաքերները գողացել են Visa-ի, Mastercard-ի և Chase բանկի հաճախորդների տվյալները․ NYP
20.11.2026 | 13:15
Սամվել Կարապետյանի հետ այսպես խոսել չի´ կարելի, մենք չենք վախենում. Աբրահամյանը` Փաշինյանի առաջարկի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 13:07
Աբխազիայի հայերին ՌԴ քաղաքացիություն են խոստացել՝ ՀՀ-ում կոնկրետ ուժի քվեարկելու դիմաց․ ահազանգ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 13:01
Լիանա Գասպարյանը ձայանգրություն միացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 12:58
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ին արժեցել է 48,3 միլիարդ դոլար․ Սենատը մերժել է բանաձևը, որը Թրամփին կոչ էր անում դադարեցնել Իրանում պատերազմը
Բոլորը

Ազգային ժողովի այսօրվա նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ներկայացրեց իր հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։

«Նախագիծն ուղղված է բնության, պատմության և մշակույթի հուշարձանների օգտագործման, պահպանության և պաշտպանության նկատմամբ հանրային և վարչական պատասխանատվությունը բարձրացնելուն։ Մասնավորապես, նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 94-րդ և 95-րդ հոդվածներում, որը սահմանված վարչական տույժերի չափը բարձրացնելուն է ուղղված։ Առաջարկում եմ կարգավորումներ այն դեպքում, երբ նույն խախտումը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում»,- մանրամասնեց Լիլիթ Գալստյանը։

Նրա խոսքով՝ բնության հատուկ պահպանվող տարածքների ռեժիմը խախտելու դեպքում առաջարկվում է գործող վարչական տույժերի չափը կրկնապատկել։

Մասնավորապես, առաջարկվում է քաղաքացիների նկատմամբ տուգանքի չափ սահմանված 80-ապատիկը դարձնել 150-ապատիկ, իսկ պաշտոնատար անձանց դեպքում՝ 300-ապատիկի չափով։ Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության և օգտագործման կանոնների խախտման դեպքում ևս տուգանքի չափն առաջարկվում է կրկնապատկել՝ 50-ապատիկից սահմանել 100-ապատիկ, իսկ պաշտոնատար անձանց դեպքում՝ 300-ապատիկից 350-ապատիկի չափով։

Մանրամասները՝ տեսանյութում։