Ռազմական գործողությունների ժամանակ եթե վառելիք չի ապահովվում, քրեական պատասխանատվություն կա՞․ Արծվիկ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.07.2026 | 15:06
Իրանը ցանկանում է համաձայնագիր կնքել, բայց դեռ պատրաստ չէ դրան․ Թրամփ
25.07.2026 | 14:44
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
25.07.2026 | 14:29
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 14:02
Վոզինյան նոր ակումբ ունի, դարպասապահի տրանսֆերային արժեքն ավելացել է 10 անգամ
25.07.2026 | 13:49
Թրամփը հասկացել է՝ Ռուսաստանը չի ցանկանում ավարտել պատերազմը, իսկ Ուկրաինան խաղաղություն է ուզում․ Զելենսկի
25.07.2026 | 13:33
Լեբրոն Ջեյմսը հեռացավ «Լեյքերսից». հայտնի է լեգենդար բասկետբոլիստի նոր ակումբն ու աշխատավարձի չափը
25.07.2026 | 13:04
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
25.07.2026 | 12:49
Ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է Եղեգնաձորում
25.07.2026 | 12:34
Վրաստանի էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
25.07.2026 | 12:14
Անի Հովսեփյանը հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
Բոլորը

Ազգային ժողովը քննարկեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Նյութական պահուստի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթը։ Ըստ այդմ՝ կազմակերպությունների կողմից լիազոր մարմնին սահմանված ժամկետներում և կարգով ռազմավարական պաշարների պահուստի անվանացանկում ներառված ապրանքների վերաբերյալ հաշվետվություն չներկայացնելու դեպքում նախատեսվել է վարչական պատասխանատվություն:

ՆԳՆ փոխնախարար Դավիթ համբարյանի դիտարկմամբ՝ գործնականում այսօր ստեղծված է իրավիճակ, երբ կազմակերպությունների դրսեւորած անգործությունը մնում է անհետեւանք, քանի որ չկա պետական հարկադրանքի որեւէ միջոց, եւ լիազոր մարմինը չունի որեւէ լծակ` իրենց պարտավորության պատշաճ կատարումը կազմակերպություններին պարտադրելու համար։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց․ «Գաղտնիք չէ, որ ռազմավարական պաշարների, հատկապես կրիտիկական ծավալների ապահովումն անվտանգության առաջնային խնդիր է։ Արդյոք քննարկվե՞լ է նաև հարցը, որ կարևորագույն կենսական նշանակության սովամահության կամ ռազմական գործողությունների շրջանակում անհրաժեշտ վառելիք և այլ ապրանքներ, եթե չի ապահովում որևէ մեկը, ապա ենթարկվի քրեական պատասխանատվության»։

Դավիթ Համբարյանը պատասխանեց, որ պաշարների անվտանգությունն ապահովվում է ոչ միայն ռազմավարական պաշարներով, այլ նաև պետական պահուստի բաղադրիչներով։

«Այս առումով մենք վերահսկելիություն ու կառավարում ունենք։ Ինչ վերաբերում է քրեական պատասխանատվությանը, տվյալ կազմակերպությունների բարեխղճությունը, մակարդակը մոնիթորինգ անելուց հետո, հասկանալով հնարավոր խնդիրները, կարծում եմ՝ կարելի է անդրադառնալ դրան։ Եթե լինեն խնդիրներ, ընդհուպ մինչև քրեական պատասխանատվության ենթարկելու հավանականությունը ես չեմ բացառի։ Բայց կարծում եմ՝ առաջարկվող վարչական իրավախախտումներով և համապատասխան վերահսկողությամբ մենք ռեալ կարող ենք դաշտը հասկանալ և վերահսկողության տակ պահել»։

Մանրամասները՝ տեսանյութում։