«Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցները ապատեղեկացնո՞ւմ են ջրօգտագործողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.09.2026 | 19:18
Երևանի կենտրոնում փոշու և ազոտի երկօքսիդի գերազանցումներ են արձանագրվել
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 18:21
Տավուշում հայտնաբերվել է շուրջ 1,5 խմ ապօրինի տեղափոխվող վառելափայտ
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
Բոլորը

Այսօր մայրաքաղաքը կաթվածահար անող ջրանջատումների հինգերորդ օրն է։ Ուժգնացող տապի պայմաններում ջրազրկված բնակիչների նյարդերը տեղի են տալիս, քանի որ «Վեոլիա ջուր» ընկերության օպերատորները կամ չեն պատասխանում հեռախոսազանգերին, կամ էլ ոչ հավաստի տեղեկատվություն են հաղորդում։

Այսպես․ Factor.am-ին ահազանգած բնակիչներից մեկը, այլևս չհավատալով ընկերության կողմից տարածվող հաղորդագրություններին, փորձել է ինքը պարզել վթարի պատճառը։ Քաղաքացին չի զլացել և այցելել է մատնանշված Լեփսիուսի փողոց՝ տեղում պարզելով, որ վթարավերականգնողական ոչ մի աշխատանք չի իրականացվում, անգամ վթար չկա: Նախօրեին էլ ընկերությունն իր ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ Արարատյան պոմպակայանն արդեն գործում է և ջրանջատումներ այլևս չեն լինելու: Սակայն, ընդամենը մի քանի ժամ անց, տեղեկություն էր տարածվել, որ հուլիսի 4-ին կրկին ջրանջատումներ են լինելու Էրեբունի, Արաբկիր, Շենգավիթ ու Կենտրոն վարչական շրջաններում: Այսօր առավոտից էլ Քանաքեռ-Զեյթունն է անջուր մնացել:

Ջրանջատումներ կան նաև Դրոյի, Սարկավագի, Ֆարանջյան և Քանաքեռ փողոցներում, որտեղ ևս պնդում են, որ իրենց փողոցներում վթարավերականգնողական աշխատանքներ չեն տարվում: Ջրանջատման մասին էլ նախազգուշացնող հաղորդագրություն չեն ստացել: