ՌԴ ՊՆ-ի նոր որոշումը․ չեչենական «Ախմատ»-ը պայմանագիր է կնքել ՊՆ-ի հետ, Պրիգոժինը հրաժարվում է ստորագրել

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մինչև հուլիսի 1-ը ռուսական բոլոր ոչ պետական ​​ռազմական կազմավորումները, այդ թվում՝ «Վագներ» խմբավորումը, պետք է պայմանագիր կնքեն ՌԴ Պաշտպանության նախարարության հետ։ Համապատասխան հրամանը հունիսի 10-ին ստորագրել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, գրում է Euronews-ը։

Փաստաթղթի համաձայն՝ այս ամենն արվում է «ուժերի միացյալ խմբի կազմում կամավորական ջոկատների օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու համար», սակայն փորձագետները դա համարում են «Վագները» վերահսկողության տակ առնելու փորձ։ Խմբավորման հիմնադիր Եվգենի Պրիգոժինն արդեն ասել է, որ իր ընկերությունը ոչինչ չի ստորագրի ՊՆ-ի հետ։

Նշվում է, որ ցույց տալու համար, որ մյուս խմբորավորումները ենթարկվում են Շոյգուի հրամանին, ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ համաձայնագիր է կնքել չեչենական «Ախմատ» ջոկատի հետ։ Պրիգոժինն էլ իր հերթին հայտարարել է, որ «Վագներն» ինտերգրված է ընդհանուր  համակարգին, «իր գործողությունները համակարգում է գեներալների, ստորաբաժանումների ղեկավարների հետ և հանդիսանում է բարձր արդյունավետությամբ կառույց»։

«Ցավոք, ստորաբաժանումների մեծ մասը չունի նման արդյունավետություն, և հենց այն պատճառով, որ Շոյգուն չի կարող նորմալ կառավարել ռազմական կազմավորումները»,- հայտարարել է Պրիգոժինը։

Հավելենք, որ Պրիգոժինն ու Շոյգուն լարված հարաբերություններ ունեն․ «Վագների» ղեկավարը պարբերաբար քննադատում է պաշտպանական գերատեսչության ղեկավարին։

Էմմա Չոբանյան