ՊՆ պաշտոնյայի և պարեկների միջև միջադեպ է տեղի ունեցել․ զորամասի շտաբի պետն ու ևս 2 անձ ձերբակալվել են

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Տավուշի մարզում պարեկների, ՊՆ զինամասի շտաբի պետի և այլ անձանց միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը Facor.am-ին փոխանցեց, որ վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 452-ի 3-րդ մասի և 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այսինքն՝ պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի նկատմամբ բռնություն գործադրելը և խուլիգանությունը։

Նշենք, որ վարույթի շրջանակներում երեք անձ, որոնց թվում՝ ՊՆ զորամասի շտաբի պետ Միհրան Խ․-ն ձերբակալված են։

Shamshyan.com-ն այսօր հայտնել էր, որ հունիսի 11-ին, ժամը 19։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները ծառայություն կատարելիս, Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են Mercedes մակնիշի ավտոմեքենա և պարզել, որ այն վարում է 13-ամյա Վրեժ Խ․-ն է։

Երբ պարեկները փորձել են ավտոմեքենան տեղափոխել Ոստիկանության Բերդի բաժնի պահպանվող հատուկ տարածք, ուղևոր՝ 20-ամյա Վարդան Պ․-ն փորձել է պարեկներին համոզել, որպեսզի չտեսնելու տան այդ ամենը և ավտոմեքենան չտեղափոխեն տուգանային հրապարակ։ Նա նաև հայտնել է, որ մեքենան էլ ուրիշ մարդու չի պատկանում՝ պաշտոնյայի է։ Պարեկներն, այնուամենայնիվ, ավտոմեքենան տեղափոխել են Ոստիկանության Բերդի բաժին։

Հասնելով «Ուտիք» ռեստորանային համալիրի մոտ, մի պահ կանգ են առել և այդ պահին ռեստորանից դուրս են եկել մի խումբ անձինք, այդ թվում զինվորականներ, և նրանց մեջ է եղել նաև 38-ամյա Միհրան Խ․-ն։

Վերջինս մոտեցել է պարեկներին և պահանջել որ տեսախցիկներն անջատեն։ Պարեկների կողմից մերժում ստանալով, նա սկսել է հայհոյանքներ հնչեցնել։ Այդ պահին ևս 2 հոգի, որոնցից մեկը, կայքի տեղեկություններով՝ Միհրան Խ․-ի հորեղբոր որդի 23-ամյա Գագիկ Պ․-ն է, հարձակվել են պարեկների վրա և ձեռքերով հարվածներ հասցրել նրանցից մեկին։

Պարեկները, ստիպված, կիրառել են հատուկ միջոց՝ ցրիչ պղպպեղային միջոց և ձեռնաշղթա։
Ի վերջո՝ պարեկներին հաջողվել է նրանց տեղափոխել Ոստիկանության Տավուշի բաժին, որտեղից էլ այդ 3 անձինք ներկայացվել են Հայաստանի քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժին։