Ալիևի մտերիմ Սինան Օղանն Էրդողանին կուղեկցի Ադրբեջան այցի ընթացքում

Լուրեր

14.09.2026 | 10:46
Օմանը հետաձգել է Հորմուզի նեղուցի շուրջ Իրանի և տարածաշրջանի երկրների հետ բանակցությունները
14.09.2026 | 10:44
Չեմ պատրաստվում հրաժարական տալ, շատ տափակ հումոր էր․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 10:35
Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը 10 օրով կդադարեցվի
14.09.2026 | 10:21
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա․ Սոչիում հինգ մարդ է վիրավորվել
14.09.2026 | 10:16
Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի և փաստաբան Տաթևիկ Սողոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:12
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահի պաշտոնում վերըընտրվելուց հետո վաղը՝ հունիսի 13-ին այցելելու է Ադրբեջան, որտեղ հանդիպելու է նախագահ Իլհամ Ալիևին։ Նշվում է, որ կողմերը քննարկելու են Անկարա-Բաքու համագործակցության ընդլայնման և Կովկասում խաղաղության ու կայունության հարցերը։

Թուրքական իշխանամետ Yeni Safak-ը հայտնում է, որ Թուրքիայի ընտրությունների առաջին փուլում նախագահի թեկնածու Սինան Օղանը, որը երկրորդ փուլում աջակցում էր Էրդողանին, ուղեկցելու է վերջինին Բաքու այցի ընթացքում։ Օղանը մասնակցելու է երկու երկրների պատվիրակությունների հանդիպումներին։

Սինան Օղանը ծնվել է Իգդիրում՝ ադրբեջանցիների ընտանիքում։ Նա սովորել է Մոսկվայի պետական համալսարանում, տիրապետում է ռուսերենին և անգլերենին, աշխատել է Թուրքիայի և Ադրբեջանի մի շարք համալսարաններում։ Օղանը կապեր ունի և՛ ՌԴ-ի, և՛ Ադրբեջանի հետ։ Նա նաև եղել է Թուրքիայի համագործակցության և համակարգման գործակալության (TIKA) ներկայացուցիչը Բաքվում, որտեղ նախագահ Իլհամ Ալիևի կողմից պարգևատրվել է պետական մեդալով։

Թուրքական լրատվամիջոցները նախընտրական արշավի ընթացքում հայտնել էին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Օղանին՝ միջնորդելով նախագահական ընտրությունների երկրորդ փուլում աջակցել Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Ավելի ուշ Օղանը հարցազրույցում հերքել է այս տեղեկությունը։

Էմմա Չոբանյան