Թեհրանն ու Բաքուն քննարկում են լարվածությունը կառավարելու ու վեճերը լուծելու ուղիները․ Իրանի ԱԳՆ

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Նասեր Քանանին ճեպազրույցում անդրադարձել է Ադրբեջանի հետ լարված հարաբերություններին ու երկու երկրների ԱԳ նախարարների վերջին բանակցություններին, գրում է Մեհր գործակալությունը։

«Տարբեր պարբերականությամբ երկու երկրների արտգործնախարարների միջև կայացել է բանակցությունների չորս փուլ։ Բանակցությունների վերջին փուլում համաձայնեցվել են որոշ գործնական քայլեր, այդ թվում՝ երկու երկրների միջև տեխնիկական պատվիրակությունների փոխանակում՝ լարվածությունը կառավարելու և վեճերը լուծելու համար։ Երկու երկրների միջև տեղի է ունեցել պատվիրակությունների փոխանակում, և այդ բանակցություններն ամփոփելու համար կայացել է արտգործնախարարների բանակցությունների չորրորդ փուլը, և կողմերի միջև ընդհանուր փոխըմբռնում է եղել»,-ասել է Քանանին։

Հավելենք, որ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանն ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը օրերս հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունների վիճակը։ Բավականին երկար տևած զրույցի ընթացքում կողմերն ընդգծել են խնդիրների լուծման նպատակով խորհրդակցությունների շարունակման և տարբեր ոլորտներում տեխնիկական ու մասնագիտացված պատվիրակությունների փոխանակման անհրաժեշտությունը։

Թեհրանի և Բաքվի հարաբերություններում առկա լարվածությունը այդպես էլ չի նվազում։ Օրերս Ադրբեջանի ԱԳՆ-ն սեփական քաղաքացիներին հորդորել էր Իրան չայցելել։ Վերջերս էլ տեղեկություններ էին  տարածվել, որ Իրանում Ադրբեջանի քաղաքացի Ֆարիդ Սաֆարլին է ձերբակալվել լրտեսության մեղադրանքով։ Ադրբեջանում ակտիվորեն շարունակվում են կրոնական տարբեր գործիչների ձերբակալություններն Իրանի օգտին լրտեսություն կատարելու կասկածանքով։

Էմմա Չոբանյան