Ֆիրդուսիի բնակիչներին ձեռք են առնում, 5000-7000 դոլար արժեցող հողը 217 դոլարով խլում են. Արա Շահումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
Բոլորը

«Ֆիրդուսիի տների սեփականատերերին պետք է փոխհատուցեք համարժեք, ոչ թե ձեռք առնեք մարդկանց ու ք/մ-ն 5000-7000 դոլար արժեցող հողը 217 դոլարով խլեք, որով անգամ Երևանի ծայրամասերում բնակարան գնել չեն կարող: «Հանրային գերակա շահ» եզրույթը շահարկելով` արկածախնդիրները իրենց օգուտն են ուզում քաղել տարածքից: Դիմում ենք կառավարությանը, դատաիրավական համակարգին, գալու ենք բոլորիդ դռները ծեծենք և պահանջենք պահպանել օրենքի տառը, քաղաքացու սեփականության իրավունքը»,- Factor TV-ի հետ զրույցում նշում է նկարիչ, 33-րդ թաղամասի բնակիչ Արա Շահումյանը, որը, ի տարբերություն թաղամասի մի շարք այլ բնակիչների, չի պատրաստվում ընդունել կառուցապատողների կողմից արվող փոխհատուցումը, եթե այն համարժեք չէ իր սեփականության արժեքին:

Նշենք, որ արդեն երկու շաբաթ է` 33-րդ թաղամասի բնակիչները ստորագրահավաք են նախաձեռնել` պահանջելով թաղամասում գտնվող իրենց տների դիմաց կառուցապատողներից օրինաչափ փոխհատուցում ստանալու նպատակով միջազգային անկախ աուդիտ իրականացնել: Նրանցից ոմանք նաև վերջերս կառավարության դիմաց ակցիա էին իրականացնում` նշելով, որ նույնիսկ մահակներով ու քարերով պաշտպանելու են իրենց սեփականությունը:

Արա Շահումյանի խոսքով` 2018-ի թավշա հեղափոխությունից հետո հանրությունն ակնկալում էր, որ իրեն այլևս չեն կերակրի «հանրային գերակա շահ» եզրույթով. «Հեղափոխությունից հետո մեր հասարակությունը տարբեր շերտերից տարբեր սպասումներ ուներ, բայց Հյուսիսային պողոտայի դեպքերը հիշեցնող 15-20 տարի առաջվա հարաբերությունների մեջ ենք մնացել պետության հետ: Հեղափոխությունը մեզ չբերեց այն էվոլյուցիան, որը պետք է ապրեր քաղաքացու գիտակցությունը: 33-րդ թաղամասի 200-ից ավելի բնակչի պարզապես խաբել-հանել են տներից, մարդիկ չեն գիտակցել իրենց շահը, պետության պարտավորությունները, չեն էլ գիտակցել, որ խաբվել են»:

Մանրամասները` տեսանյութում:

Աննա Բաբաջանյան