Թուրքիան գոհ է «Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության գործընթացում առաջընթացից»

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Թուրքիայիում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո նախօրեին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարմամբ տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի առաջին նիստը, որից հետո  տարածվել է պաշտոնական հայտարարություն, փոխանցում են թուրքական լրատվամիջոցները։

Նիստում քննարկվել է նաև Հայաստանի և Ադրբեջանի  միջև բանակցային գործընթացը։ Հաղորդագրությունում ասվում է, որ «Թուրքիան գոհ է Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության գործընթացում գրանցված առաջընթացից։  Նշվում է, որ արդարացի լուծումը ոչ միայն հիմք կհանդիսանա Կովկասում կայուն խաղաղության հաստատման համար, այլև էապես կնպաստի համաշխարհային կայունությանը»։

Հայտարարության մեջ նաև ասվում է, որ ռուս-ուկրաինական պատերազմը մեծացնում է տարածաշրջանում ռիսկերը և Թուրքիան շարունակելու է իր ներդրումն ունենալ խաղաղության բանակցություններում։

Անդրադառնալով Սիրիայի թեմային՝ Թուրքիայի ԱԽ-ն հայտնում է, որ «Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման և կայուն խաղաղության հնարավոր կլինի հասնել միայն երկիրը մաքրելով ահաբեկչական կազմակերպություններից»։

Նշվում է նաև, որ  Անկարան աջակցում է երկխոսության գործընթացին, որպեսզի Կոսովոյում լարվածությունը չվերաճի ճգնաժամի։