Փաշինյանը Միշուստինի հետ հանդիպմանը Վերին Լարսի անցակետի թողունակության հարց է բարձրացրել

Լուրեր

13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
Բոլորը

Սոչիում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ: Հանդիպմանը Փաշինյանը Վերին Լարսի մաքսակետի վերակառուցման աշխատանքների ավարտի ժամկետների հետ կապված հարց է բարձրացրել, գրում է Ինտեֆաքսը։

«Արդեն ամռան սեզոն է, և մեզ արդեն մի փոքր անհանգստացնում է Վերին Լարսի մաքսակետի թողունակությունը»,- ասել է նա։

Ըստ Փաշինյանի՝ սա կարևոր նրբերանգ է, որը մղելու է Ռուսաստանի և Հայաստանի տնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանը։

Իր հերթին, Միշուստինն ասել է, որ ՌԴ տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևի հետ քննարկել է Վերին Լարսի անցակետի վերակառուցման հարցերը։

«Նա համապատասխան խոստումներ է տվել՝ մինչև հունիսի 15-ն ավարտել բոլոր աշխատանքները, ինչպես ես եմ հասկանում՝ սա ևս չորս գիծ է ներառում»,- ասել է Միշուստինը։

ՌԴ Մաքսային ծառայության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ռուսլան Դավիդովն էլ խոստացել է, որ եթե մինչև հունիսի 15-ը նախարարությունը ճանապարհային գոտիները հանձնի, ապա այդ կետում առաջացած խցանումը կվերացվի մեկ շաբաթվա ընթացքում։

«Այնպես որ՝ նրանք պետք է դա անեն հունիսի 15-ին, իսկ հունիսի 22-ին Դավիդովը կպատասխանի, որպեսզի խցանումներ չլինեն: Պայմանավորվեցինք»,- ասել է Միշուստինը:

Փաշինյանն ընդգծել է, որ դա լավ նորություն է։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-9-ն աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանում։ Սոչիում վարչապետը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերին, ինչպես նաև Եվրասիական երրորդ կոնգրեսի աշխատանքներին։

Էմմա Չոբանյան