Ալիևի դեմ քննադատական ֆեյսբուքյան գրառման համար Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստի են ձերբակալել

Լուրեր

13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
Բոլորը

Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստ Ամրահ Թահմազովին ձերբակալել են՝ նախագահ Իլհամ Ալիևին քննադատող ֆեյսբուքյան գրառման պատճառով։ Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ Սաբայիլի շրջանային դատարանը նրա նկատմամբ 30-օրյա վարչական կալանք է կիրառել։

Նախօրեին Թահմազովը հանդիպել է իր փաստաբան Զիբեյդա Սադիգովային և ասել, որ իր դեմ մեղադրանքները կեղծ են։ Նա հայտնել է, որ իրեն բերման են ենթարկել մայիսի 27-ին, մինչև մայիսի 29-ը պահել են Սաբայիլի շրջանի ոստիկանության 39-րդ բաժնում։ Այնուհետև նրան տարել են դատարան և 30-օրյա կալանքի որոշմամբ տեղափոխել կալանավայր։

Թահմազովը կարծում է, որ իրեն պատժել են ֆեյսբուքյան իր էջում կառավարության դեմ արված գրառումների համար, հատկապես՝ նախագահ Իլհամ Ալիևին ուղղված, որում նա մեղադրում է բանտում 3,5 ամիս հացադուլի մեջ գտնվող ընդդիմադիր Ալիզամին Սալաևի առողջության վատթարացող վիճակի համար՝ կոչ անելով ազատ արձակել նրան։

Ձերբակալությունից մի քանի օր առաջ նա գրել էր, որ ոստիկանները եկել են իր տուն և խուզարկություն կատարել։

Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ Թահմազովին ձերբակալելու պատճառը կապված չէ սոցցանցում հրապարակման հետ․ նա 30 օրով կալանավորվել է խուլիգանության համար։ Չի նշվում, սակայն, թե նա ինչ է արել։

Հավելենք, որ Թահմազովն իր ֆեյսբուքյան գրառումներով հաճախակի է քննադատում Իլհամ Ալիևի ռազմական հռետորաբանությունը և նրա վարած քաղաքականությունը Հայաստանի ու Արցախի նկատմամբ։ Նա Հայաստանի հետ Ադրբեջանի թշնամանքի վերացման ու հարաբերություններ կարգավորման՝ քիչ թվով ջատագովներից է։

Էմմա Չոբանյան