Բայրամովը ԵԱՀԿ նիստում Հայաստանին մեղադրել է «Ղարաբաղի հայերի հետ երկխոսությանը խոչընդոտելու համար»

Լուրեր

13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը  Ավստրիայում ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում ելույթ է ունեցել և կրկին մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին։ Նա նշել է, որ Բաքուն Երևանից քաղաքական կամք է ակնկալում տարաձայնությունների վերացման համար երեք ուղղություններով, որոնք կազմում են խաղաղության պայմանագրի շուրջ երկկողմ քննարկումների օրակարգը։

«Խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունները տեղի են ունենում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում։ Վերջին շաբաթներին Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում և Քիշնևում կայացած բանակցությունները հնարավորություն են տվել ավելի լավ հասկանալ կողմերի դիրքորոշումները։ Ադրբեջանն ակնկալում է, որ Հայաստանը քաղաքական կամք կցուցաբերի՝ լուծելու տարաձայնությունները երեք կոնկրետ ոլորտներում»,-ասել է Բայրամովը։

Նա պնդել է, թե Հայաստանն Արցախում ունի ռազմական ներկայություն, շարունակում է «հետևողականորեն միջամտել Ադրբեջանի ներքին գործերին ու խանգարել  Ադրբեջանի կենտրոնական իշխանությունների և Ղարաբաղում  հայկական ծագում ունեցող տեղի բնակիչների միջև երկխոսությանը և միջազգային մակարդակով, այդ թվում՝ ԵԱՀԿ շրջանակներում սևացման արշավ է իրականացնում Բաքվի դեմ»։

Բայրամովը նշել է, որ այս ամենը «բանակցությունների ճանապարհին գլխավոր խոչընդոտն են»։ Նա հայտարարել է, որ Բաքուն վճռական է տրամադրված «Ադրբեջանի քաղաքական, իրավական, տնտեսական և սոցիալական տարածք Ղարաբաղի էթնիկ հայերի վերաինտեգրման հարցում որպես հավասար քաղաքացիների»։

Էմմա Չոբանյան