Ինչ են պատմում հայ ռազմագերիները Բաքվի բանտից․ Ադրբեջանի Հանրայինը տեսանյութ է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.02.2026 | 23:00
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ
19.02.2026 | 22:49
Ռոբոտներով քունգ ֆու-շոու․ ինչպես են նշել չինական նոր տարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 22:37
Հորինվածք է. Telegram-ը պնդում է՝ օտարերկրյա ծառայությունները հասանելիություն չունեն մեսենջերի հաղորդագրություններին
19.02.2026 | 22:24
Մեր իրավունքները խախտվում են. ադրբեջանական Meydan TV-ի լրագրողները Բաքվում դեսպանատներին կոչ են արել մասնակցել իրենց դատավարությանը
19.02.2026 | 22:15
Փաշինյանը կարճատև զրույց է ունեցել Թրամփի հետ
19.02.2026 | 22:01
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.02.2026 | 21:47
Ինչու է գործը հասնում զենքին. անվտանգ երկրի ստվերվող համբավը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 21:40
ՀՀ նախագահը «Դելփիի տնտեսական ֆորումի» ուղեղային կենտրոնում ներկայացրել է Հայաստանի տնտեսական իրավիճակը
19.02.2026 | 21:27
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
19.02.2026 | 21:13
ՀՀ-ին և Ճապոնիային հաջողվել է հետևողականորեն զարգացնել քաղաքական երկխոսությունը. Մհեր Գրիգորյան
19.02.2026 | 21:00
Թալանչի պետական հանցագործները, դրսից գործուղված օլիգարխը ընդդիմություն չեն․ իշխանության մեղքն է՝ այդ մարդիկ իրենց տեղում չեն․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 20:58
Խաղաղության խորհրդի նիստի մասնակիցները լուսանկարվել են
19.02.2026 | 20:47
Մարկ Ցուկերբերգը դատարանում ցուցմունք է տվել սոցցանցերից երեխաների կախվածության գործով
19.02.2026 | 20:38
Կոնֆերենցիաների լիգա․ «Նոայի» մեկնարկային կազմը «ԱԶ Ալկմարի» դեմ խաղում
19.02.2026 | 20:37
Թրամփը հայտարարել է , որ Ադրբեջանն ու ևս 8 երկիր ընդհանուր 7 միլիարդ դոլար են խոստացել Գազայի օգնության փաթեթին
Բոլորը

Ադրբեջանի Հանրային հեռուստաընկերությունը ռազմագերիների մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել, որում Բաքվի բանտում պահվող հայ ռազմագերին «Մարտիկի երգ»-ն է երգում։ 14 րոպեանոց ռեպորտաժում 44-օրյա պատերազմից հետո Խծաբերդում գերեվարված գյումրեցի պահեստազորայիններն են և 2021 թվականին Գեղարքունիքի սահմանագծից գերեվարված երկու զինծառայողներ։ Ադրբեջանցի լրագրողը հայ ռազմագերիներին ներկայացնում է որպես դիվերսանտներ։

«Գիտեք, երբ ես դրսում էի, գիտեի, որ մեր հողերն են, մեր հայրենիքն է և Հայաստանում, եթե ոչ բոլորը, ապա շատերն այդպես գիտեն, նախքան պատերազմն այդպես էր, արդեն 3 տարի ես Հաայստանում չեմ։ Երբ երեխային սովորեցնում են՝ սա քոնն է, նա սովորում է, որ դա իրենն է»,- ադրբեջանական Հանրայինի եթերում պատմում է հայ ռազմագերիներից մեկը։

«Հայ դիվերսանտների անհավանական հայտարարություններն առաջին անգամ» վերնագրված տեսանյութը քարոզչական է և առաջին հերթին ուղղված է միջազգային հանրությանը՝ ցույց տալու, որ Բաքվի բանտերում հայ ռազմագերիները լավ պայմաններում են պահվում՝ կարծում է ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպան Սիրանույշ Սահակյանը։

Թեև տղաները դատապարտված են ազատազրկման, բայց տեսախցիկների առաջ վստահեցնում են, որ գոհ են բանտի պայմաններից, ադրբեջանցիների վերաբերմունքից։ Նաև ասում են, որ անհամբեր սպասում են, թե երբ են հանդիպելու ծնողներին՝ կարոտել են նրանց։

Հայաստան վերադարձված նախկին ռազմագերիներից մեկը Factor TV-ի հետ զրույցում ասաց՝ լավ գիտի, թե ինչպես են ստեղծվում այդպիսի տեսանյութերը։ Ադրբեջանի ձեռագիրը չի փոխվել, իր գերության ժամանակ էլ նման տեսանյութեր պատրաստել են։ Սկզբում նախապես պատրաստված տեքստերն են տալիս, նկարահանման մասնակից դարձնում նրանց, ովքեր կարողանում են լավ կրկնել դրանք։ Ըստ մեր զրուցակցի՝ պնդումը, թե բանտային պայմաններն ու ադրբեջանցիների վերաբերմունքը լավն են, իրականության հետ որևէ կապ չունի։

«Ընդհանրապես, այդ խցից դուրս չէինք գալիս, գրքերը Կարմիր խաչն էր բերում, ամեն խցին բաժանում էին 5-5 գրքեր, կարդում էինք, հաջորդ անգամ փոխում էին»,- պատմեց նախկին ռազմագերին։

Սակայն տեսանյութում նախկին ռազմագերու պատմածների հակառակ պատկերն է․ ներկայացվում է Բաքվի բանտում հայ ռազմագերիների առօրյան՝ նրանք գիրք են կարդում, հանգստանում, բայց ակնհայտ է, որ նախապես պատրաստված տեքստեր են ասում։ Բացի այդ՝ Բաքվի բանտերից վերադարձած տղաներն էլ պատմել են, որ սպառնալիքների ներքո են խոսել, կամարտահայտությունը սահմանափակված է եղել նաև հարազատների հետ տեսաուղերձների, նամակագրության ժամանակ։ 2022-ին հայրենադարձված նախկին ռազմագերին վստահ է՝ հայրենադարձումից հետո նույն այդ տղաները լրիվ հակառակն են ասելու։ Իսկ հայրենադարձումը, ըստ նրա, ուղիղ կապ ունի խաղաղության պայմանագրի կնքման հետ։

Ադրբեջանն այսօր պիտի Եվրոպական դատարան ներկայացներ տեղեկություններ ավելի քան 10 օր առաջ առևանգված երկու հայ զինծառայողների մասին՝ արդյո՞ք նրանք գերու կամ այլ կարգավիճակով Ադրբեջանի տիրապետության տակ են, ի՞նչ պայմաններում են պահվում։

Մարտական հենակետեր սնունդ մատակարարող երկու հայ զինծառայողների առևանգման փաստով Հայաստանը շուրջ մեկ շաբաթ առաջ էր հրատապ տարբերակով դիմել Ստրասբուրգի դատարան՝ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով։ Դատարանը հետաձգել է որոշման կայացումը՝ միևնույն ժամանակ տեղեկատվություն պահանջելով Ադրբեջանից։ Դրանք ամբողջացնելուց հետո կորոշի՝ կիրառե՞լ անհապաղ միջոցներ, թե՞ ոչ։ Բայց մինչ որոշման կայացումը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն չի այցելել առևանգված հայ զինվորներին։ Իրավունք ունի, միայն թե Բաքվի թույլտվությունն է անհրաժեշտ՝ ասում է Սիրանույշ Սահակյանը։

«Հիմա Ադրբեջանը նաև այս տեսանյութը ներկայացնելով՝ կարող է ցուցադրել, որ պայմանները լավ են, հայերի կյանքին սպառնացող իրական վտանգներ չկան, և Եվրոպական դաստարանը պետք է փոփոխի իր քաղաքականությունը՝ ձեռնպահ մնալով անհապաղ միջոցներ կիրառելու պրակտկիայից»,- նկատեց իրավապաշտպանը։

Ադրբեջանն առևանգված հայ ռազմագերիներին դիվերսանտներ է անվանում։ Մեկ ամիս առաջ էլ Հայաստանի սահմանը երկու ադրբեջանցի զինծառայողներ էին հատել։ Նրանցից մեկը մեղադրվում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահակին սպանելու համար, մյուսը դատապարտվել է 11,5 տարվա ազատազրկման՝ սահմանն ապօրինի հատելու և ռազմամթերք փոխադրելու համար։

Սիրանույշ Սահակյանն ասում է՝ այս փուլում նման տեսանյութի տարածումը կապված է նաև ադրբեջանցի դիվերսանտների՝ Հայաստանում լինելու հանգամանքի հետ, քանի որ Ադրբեջանն անվտանգային միջոցառումների համար դիմել էր ՄԻԵԴ, բայց դատարանը մերժել էր՝ համարելով, որ ադրբեջանցի զինծառայողները Հայաստանում չեն ենթարկվում խոշտանգումների, իսկ հայկական կողմի դիմումները դատարանը բավարարում է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան