Խոշոր ջրամբարներում բավական քիչ ջուր ունենք. ծանր տարի է սպասվում․ Տերտերյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 15:16
Պիտի կարողանան ՀԷՑ-ը խլել, որ հանձնեն. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 15:09
Արենի համայնքին կհատուցվի 2.2 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը բավարարվել է
06.08.2026 | 15:00
Երկու օրով կփակվի Խանջյան փողոցի մի հատվածը
06.08.2026 | 14:51
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը զինամթերքի «հսկայական պաշարներ» ունի՝ դրանց սպառվելու մասին հաղորդումների ֆոնին
06.08.2026 | 14:44
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:42
Մոսկվան հայտարարում է, որ ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև կոնֆլիկտ գոյություն չունի
06.08.2026 | 14:35
Երեք պաշտոնյա ազատվել է զբաղեցրած պաշտոններից
06.08.2026 | 14:31
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:27
Երեք պաշտոնյա վերանշանակվել է, ևս մեկը՝ նշանակվել փոխնախարար
06.08.2026 | 14:25
Թաիլանդում հանդիպման ժամանակ ֆուտբոլիստ է մահացել կայծակի հարվածից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 14:20
Պակիստանում զգալի թվով հայեր են բնակվում․ պակիստանցի դիվանագետը կարևորել է Հայաստանի, Ադրբեջանի և Պակիստանի միջև կապերի ամրապնդումը
06.08.2026 | 14:12
Վրաստանի Խորհրդարանի նախագահ շնորհավորել է Ռուբինյանին՝ ԱԺ նախագահ ընտրվելու առթիվ
06.08.2026 | 14:08
Ադրբեջանն ու Ղազախստանն ավարտել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխի անցկացումը
06.08.2026 | 14:00
Հարցազրույց չեմ տալիս, ցտեսություն. Հայկ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:54
Պայթյուն՝ բենզալցակայաններից մեկում
Բոլորը

Հայաստանի ջրամբարներում այս տարի ջրի պաշարները քիչ են, ոռոգման նպատակով Սեւանից լրացուցիչ ջրառի կարիք կառաջանա։ Այս մասին Ազգային ժողովում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանը։
Նրա խոսքով՝ նախորդ տարի Սեւանա լճից ոռոգման նպատակով լրացուցիչ ջրառի առավելագույն քանակը բաց չի թողնվել։

«2022 թվականին սահմանվել էր 170 մլն խմ, մենք Սեւանից բաց ենք թողել եւ օգտագործել ենք 165․1 մլն խմ-ն։ Դրա նախորդող տարին բաց էինք թողել 227 մլն խմ ջուր։ Ինչո՞ւ եմ ես սա հնչեցնում, որովհետեւ պարոն Սիմիդյանն ասաց, որ մենք այս տարի ջրամբարներում բավական քիչ ջուր ունենք կուտակված, հատկապես մեր խոշոր ջրամբարներում, մասնավորապես, Ախուրյանում, Ազատում, Ապարանում։

Եվ տարին դժվար է լինելու, մենք պետք է ամեն ինչ անենք, որ այլընտրանքային որոշակի քայլերով մեղմենք այդ ջրապահանջի պակասը, բայց, ըստ երևույթին, մենք Ազգային ժողովի հետ միասին ստիպված կլինենք քննարկել նաեւ Սեւանից լրացուցիչ ջրի քանակ բաց թողնելու խնդիրը։ Կրկնում եմ՝ ամեն ինչ կանենք՝ դրան չհասնելու համար, բայց իրատեսական իրավիճակն ու թվերը դրա մասին են խոսում։ Ես պատահական չնշեցի, որ նախանցած տարի մենք 227 մլն խմ լրացուցիչ ջուր ենք բաց թողել Սեւանից։ Բայց նախանցած տարի մենք ջրամբարներում 20-30 տոկոսով ավելի ջուր ենք ունեցել, քան ունենք այս տարի»,- նշեց Տերտերյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։