Ադրբեջանի ԶՈւ-ն Տեղ գյուղի հողատարածքների ինչ-որ հատվածներից հետ է գնացել. մարզպետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:38
Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները
10.11.2026 | 15:30
Ռեստորաններում և սրճարաններում հնչող երաժշտության համար սեփականատերերը ստիպված կլինեն վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:21
Կոստանյանի, Պողոսյանի և մյուսների արտահանձման հարցը քննարկվե՞լ է ռուս գործընկերոջ հետ․ հարց Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:15
Մեսին, Սուարեսն ու Լևանդովսկին հավակնում են MLS-ի լավագույն գոլի մրցանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:05
Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստին
Բոլորը

Վերջին երկու շաբաթվա ընթացքում որևէ միջադեպ չի նկատվել։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

Մարզպետն ընդգծեց, որ Տեղ գյուղի հատվածում երկու կողմից ինժեներական աշխատանքներ են իրականացվում, ադրբեջանցիները ինչ-որ տեղերում հետ են գնացել։

Անդրադառնալով գյուղացիների կրած վնասներին՝ Ղուկասյանը նշեց․ «Այն գյուղացիները, որոնք իրենց տարածքներ չեն կարողանում մուտք գործել, այս տարվա չիրացված եկամտի համար կստանան աջակցություն, քանի որ ես վստահ եմ, որ Ադրբեջանը պետք է հետ գնա այնտեղ, որտեղից առաջ է եկել։
Ինչ-որ տեղերում, գիտեմ, որ ադրբեջանցիները հետ են գնացել, բայց ասել, թե կոնկրետ որ տեղերից քանի մետր են գնացել, չեմ կարող ասել, որովհետեւ ԱԱԾ սահմանապահ զորքերի տարածքում է, և իրենք չեն զեկուցում ինձ մանրամասների մասին, ինչ էլ ասեմ, ենթադրություն է լինելու»։
Մարզպետի խոսքով՝ Տեղ գյուղում շուրջ 50 ընտանիք իրենց հողատարածքները մշակելու խնդիր ունեն։

«Ադրբեջանը պետք է հետ գնա մեր սուվերեն տարածքից, դա միանշանակ դիրքորոշում է»,- ընդգծեց Ղուկասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։