ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ քաղաքացիների նկատմամբ Մոլդովայում իրավիճակի ապակայունացման փորձի պատճառով

Լուրեր

20.11.2026 | 15:41
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի տարեվերջյան մրցաշարերը
20.11.2026 | 15:34
Ընդդիմությունն ապահովի 6 ձայնը, և գնանք հանրաքվեի, եթե ժողովուրդը դեմ քվեարկի` ես հրաժարական եմ տալիս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 15:23
Առաջարկում ենք կուսակցությունների ֆինանսական հոսքերը ԿԿՀ կայքում հրապարակել իրական ժամանակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 15:10
Սահմանադրության տեքստը կհրապարակվի նոյեմբերի 23-ին // Գերմանիայից ՀՀ քաղաքացիներ են արտաքսվել․ ԼՈՒՐԵՐ
20.11.2026 | 15:05
Մտածում են կատակում ենք, լուրջ չեն ընդունում. Սոնա Ղազարյանը` արտահերթի գնալու առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 14:56
Արփինե Սարգսյանը հանդիպել է Իսլանդիայի նախագահին և Ավստրալիայի նախկին վարչապետին․ քննարկվել են կանանց նկատմամբ բռնության կանխարգելման հարցեր
20.11.2026 | 14:44
Էդ խեղճ «ստնտուկները» ի՞նչ են արել, որ ուզում եք պատժել. Տարոն Չախոյանը` Նարեկ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 14:41
Դոնալդ Տուսկը Լեհաստանի օդային տարածքի խախտման կապակցությամբ արտակարգ խորհրդակցություն է հրավիրել
20.11.2026 | 14:32
Հրդեհի վտանգի պատճառով փակվել են «Ֆլեշ»-ի և «Կամօյլ»-ի լցակայանները, Մրգաշատում ապամոնտաժվել է գազի պահեստարան
20.11.2026 | 14:26
Գյումրիում և Ամասիայում հայտնաբերվել են ինքնաձիգներ, ատրճանակներ, նռնակներ և մեծ քանակությամբ զինամթերք
20.11.2026 | 14:20
Ալեքսանդր Օվեչկինի ռեկորդն ու հակառեկորդը «Վաշինգտոն Քեփիթալզում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 14:14
Աննա Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
20.11.2026 | 14:12
Սպիտակ տունը պաշտոնանկ է արել կիբերանվտանգության ծառայության տնօրենին՝ համակարգերում լայնածավալ խափանումների պատճառով
20.11.2026 | 14:05
Սոնա Ղազարյանը ելույթն իրարանցում առաջացրեց. «Մեկ նպատակ ունեք` հարստանալու»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 14:00
«Ստնտուկ»-ի որոնումների ռեկորդ՝ Google-ում․ որտեղից ծնվեց հայերենում գոյություն չունեցող բառը
Բոլորը

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի 7 քաղաքացու նկատմամբ, որոնք պատասխանատու են Մոլդովայում «Ռուսաստանի իշխանությունների ապակայունացման ու չարաշահող ազդեցության արշավի համար»։ Այս մասին ասվում է ԱՄՆ Ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրությունում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Անձինք, որոնց նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվել, բնութագրվում են որպես «ռուսական հետախուզության հետ կապված վնասակար ազդեցության խմբի առաջատար անդամներ», որոնք փորձում են «օգտվել այլ երկրների քաղաքացիների մտավախություններից» և «ապակայունացնել օրինական ընտրված իշխանությունները»:

«Այսօր կիրառված պատժամիջոցները լույս են սփռում Ռուսաստանի շարունակվող ջանքերի վրա՝ ապակայունացնելու ժողովրդավարական պետությունները»,- հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Բրայան Նելսոնը։

2023 թվականի սկզբին Մոլդովայի կառավարությունն ապակայունացնելու դավադրությունը կազմակերպած խմբի ղեկավարը, ըստ Վաշինգտոնի, Կոնստանտին Սապոժնիկովն է, որը ներառված է ցուցակում։

Սահմանափակումների ենթարկված անձանց մուտքն արգելվում է ԱՄՆ, այս երկրի տարածքում գտնվող նրանց ունեցվածքը կբռնագրավվի։ Ամերիկայի քաղաքացիներին արգելվում է նրանց հետ գործնական հարաբերություններ վարել։

Հավելենք, որ մայիսի 30-ին ԵՄ-ն էր առաջին անգամ պատժամիջոցներ սահմանել «Մոլդովայում իրավիճակի ապակայունացմանն ուղղված գործողությունների համար»։

Էմմա Չոբանյան