Վարդավառի լճում ձկներ են անկել․ նմուշներն ուղարկվել են փորձաքննության. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:38
Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները
10.11.2026 | 15:30
Ռեստորաններում և սրճարաններում հնչող երաժշտության համար սեփականատերերը ստիպված կլինեն վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:21
Կոստանյանի, Պողոսյանի և մյուսների արտահանձման հարցը քննարկվե՞լ է ռուս գործընկերոջ հետ․ հարց Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:15
Մեսին, Սուարեսն ու Լևանդովսկին հավակնում են MLS-ի լավագույն գոլի մրցանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:05
Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստին
10.11.2026 | 15:00
Կալանքը բացառիկ խափանման միջոց է և խիստ անհրաժեշտ դեպքերում է կիրառվում․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Առավոտյան ոստիկանություն ահազանգ էր ստացվել Երևանում Վարդավառի լճի փառակալման և անկած ձկների առկայության մասին։ Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ ՆԳՆ ՓԾ Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի քիմիկ-հետախույզների խումբը հայտնաբերել է 3 անկած ձուկ, իրականացրել նմուշառում և ուղարկել փորձաքննության։ Ոստիկանությունից մեզ չպատասխանեցին, թե  ի՞նչ ձկնատեսակներ են նմուշառել և արդյո՞ք տարածքում թույտվություն կա ձկնաբուծությամբ զբաղվելու։ Քաղաքապետարանից մեզ տեղեկացրին, որ տարածքը վարձակալությամբ է տրված, իսկ վարձակալները տեսախցիկի առջև չցանկացան խոսել։ 

Factor TV-ի տեսախցիկը ֆիքսել է, որ լճի մակերեսին դեռ անկած ձկներ կան։ Որոշ հատվածներում էլ անկած ձկների կողքին կարելի է տեսնել պլաստիկե տարաներ, շշեր և այլ աղբը։ Տարածքի բնակիչներից մեզ հետ զրույցում նշեցին, որ ամռանը նման պատկեր հաճախ է գրանցվում։  

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ի աշխատակիցներն ահազանգը ստանալուց անմիջապես հետո Վարդավառի այգու լճի տարածքում դաշտային հետազոտություն են անցկացրել․ իրականացվել է ջրի նմուշառում՝ լաբորատոր փորձազննում իրականացնելու նպատակով։ Այս մասին տեղեկանում ենք Շրջակա միջավայրի նախարարության ֆեյսբուքյան էջից։

Ըստ նախարարության հաղորդագրության՝ նմուշների առաջնային անալիզների նախնական արդյունքների համաձայն ջրում լուծված թթվածնի արժեքը շատ ցածր է և բավարար չէ ձկների կյանքի պահպանման համար։ Ջուրը թույլ հիմնային է, հատկապես բարձր են ամոնիում (3-րդ, «միջակ» դաս) և սուլֆատ իոնների (5-րդ, «վատ» դաս) կոնցենտրացիանները։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Անի Թամրազյան