Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը միշտ էլ ճանաչել ենք՝ որոշակի հայկական «շուստրիությամբ»․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.02.2026 | 13:04
ԱՄՆ-ը պատրաստ է Իրանին հարվածներ հասցնել արդեն փետրվարի 21-ին. ԶԼՄ-ներ
19.02.2026 | 12:56
Ինձ մի բան է անհանգստացնում, գումարներն ո՞վ է գնահատում. Գրիգորյանը` համայնքների ֆինանսավորման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 12:45
Հայաստանում արձանագրվել է «Չիկունգունիա տենդ»․ հիվանդը վարակվել է Սեյշելյան կղզիներում մոծակի խայթոցից․ՀՎԿԱԿ
19.02.2026 | 12:38
«65+ քաղաքացիների համար էլեկտրոնային դեղատոմսով դուրս գրված դեղերը կլինեն անվճար». Ավանեսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 12:34
Կանանց Հայաստանի Մ19 հավաքականը հավաք կանցկացնի ԵԱ-ի որակավորման փուլից առաջ
19.02.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Պսկովի նավթաբազայի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 12:16
Անի Սամսոնյանը որպես տուժող հարցաքննվել է. նախաձեռնվել է քրեական վարույթ 
19.02.2026 | 12:09
Հարավային Կորեայի նախկին նախագահը ցմահ ազատազրկման է դատապարտվել
19.02.2026 | 12:03
Կառավարության անդամների ճեպազրույցները. ՈՒՂԻՂ
19.02.2026 | 12:00
Պարեկ է վրաերթի ենթարկվել // Շոյգուն խոսել է հայկական երկաթուղին ՌԴ-ից վերցնելու «հետևանքների» մասին․ ԼՈՒՐԵՐ
19.02.2026 | 11:53
Ոչ մի ճանապարհ չի կարող փոխարինել Վրաստանի եզակի ռազմավարական դերին. Թբիլիսին՝ ՀՀ-Ադրբեջան ճանապարհային նախագծերի մասին
19.02.2026 | 11:44
Ուկրաինայի համաձայնագրի շրջանակում ԵՄ-ն մտադիր է պահանջել ռուսական զորքերի դուրսբերում Հայաստանից, Բելառուսից, Վրաստանից և Մերձդնեստրից
19.02.2026 | 11:36
Հայ շախմատիստներն առաջատարների շարքում են միջազգային մրցաշարում
19.02.2026 | 11:25
Ժաննա Անդրեասյանը գրքեր նվիրեց կառավարության անդամներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 11:11
Կվերակառուցվեն ճանապարհների և երկաթուղիների վրա գտնվող կամուրջները
Բոլորը

Ո՛չ ես, ո՛չ էլ ՀՀ վարչապետ Փաշինյանը մեզ իրավունք չենք վերապահում, և օբյեկտիվորեն դրա իրավունքն էլ չունենք, որոշել Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը։ Ազգային ժողովում արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ այս մասին նշեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Մենք վտահ ենք, որ ԼՂ ժողովրդի անվտանգության և իրավունքների հարցերը պետք է հասցեագրվեն և քննարկվեն Լեռնային Ղարաբաղի և պաշտոնական Բաքվի միջև՝ երկխոսությամբ։ ԼՂ ժողովուրդն է շահառուն և ինքն է որոշում կայացնողը։ Եվ այդպիսի որոշումներ ընդունելու համար ունեն ընտրված մարմիններ, որքան էլ որ դա վիճարկվի Ադրբեջանի կողմից»,- նշեց Միրզոյանը։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով` բանակցությունների ընթացքում ՀՀ-ն միջազգային գործընկերներին փորձում է ցույց տալ, որ կա ԼՂ խնդիր, կա կոնֆլիկտի պատմություն, և շեշտում, որ Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի ամբողջականության համար պետք է ստեղծվի երկխոսության հարթակ, որտեղ կարող են Ղարաբաղը և Բաքուն քննարկել հարցեր։
«Առանց դրա ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կնքված պայմանագիրը կարող է չաշխատել։ ՀՀ-ն անում է ամեն ինչ, որպեսզի այդ հարթակը ստեղծվի, այդ միջավայրն ապահովվի։ Ընդ որում՝ կարծում ենք, որ այնտեղ պետք է լինի միջազգային ներգրավվածություն, այլապես մտավախություն ունենք, որ Ադրբեջանն այն կվերածի իմիտացիոն գործընթացի»։

«Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը միշտ էլ ճանաչել ենք՝ որոշակի հայկական «շուստրիությամբ»,- ասաց Միրզոյանը։- Այն, որ ԼՂ ժողովրդի գլխին կախված է էթնիկ զտումների վտանգը, սա անհրաժեշտ է դարձնում ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության վերաբերյալ հատուկ քննարկումը՝ միջազգային տեսանելիությամբ»։

Մանրամասները՝ տեսանյութում։