Երկու շաբաթվա ընթացքում Գերմանիան Ուկրաինային կործանիչներ փոխանցելու վերաբերյալ որոշում կկայացնի

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում
25.07.2026 | 19:45
Ավարատվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

Գերմանիայի կառավարությունը կարող է վերանայել իր դիրքորոշումն Ուկրաինային ժամանակակից արևմտյան կործանիչների հնարավոր մատակարարման վերաբերյալ, DW-ին տված հարցազրույցում ասել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։

«Հիմա մենք գտնվում ենք վերիմաստավորման փուլում և ստուգում ենք՝ ինչն է հնարավոր և ինչ մենք ցանկանում ենք ու կարող ենք անել։ Կարծում ենք, որ մենք առաջիկա երկու շաբաթների ընթացքում կկողմնորոշվենք»,- ասել է նա։

Միաժանանակ, գերմանացի պաշտոնյան կրկին մերժել է Կիևին «Տավրուս» թևավոր հրթիռներ փոխանցելու հնարավորությունը։ Պատասխանելով Ռուսաստանի տարածքում Ուկրաինայի կողմից գերմանական զենքի կիրառման մտահոգությունների մասին հարցին՝ նա նշել է, որ միջազգային իրավունքը թույլ է տալիս դա անել ինքնապաշտպանության նպատակով։ Սակայն, նրա խոսքով, Բեռլինը, ինչպես Վաշինգտոնը, միշտ ընդգծել է, որ իրենք չէին ցանկանա՝ իրենց զենքն օգտագործվեր ռուսական սահմանը հատելու համար։

«Գերմանական հասարակությունը, գերմանական քաղաքականությունն իրոք փոխել են կարծիքը։ Եթե երկու տարի առաջ ինչ-որ մեկն ինձ ասեր, որ Գերմանիան 3-5 միլիարդ եվրոյի ծանր սպառազինություն է մատակարարելու, ես չէի հավատա»,- ասել է նա։

Պիստորիուսը նշել է, որ անհրաժեշտ է համախմբել աշխարհի բոլոր այն երկրները, որոնք ցանկանում են և կարող են պաշտպանել կանոնների վրա հիմնված աշխարհակարգը։

«Ուկրաինան ինքնիշխան երկիր է, և պետք է որոշի, թե երբ կգա բանակցությունների կամ այլ բանի ժամանակը: Դա մեզանից կախված չէ»,- հավելել է Գերմանիայի ՊՆ ղեկավարը։

Սինգապուրում անցկացվող միջազգային անվտանգության ֆորումում Պիստորիուսը կոչ է արել հնդկախաղաղօվկիանոսյան երկրներին հստակ դիրքորոշում ընդունել միջազգային անվտանգության ճարտարապետության վրա հարձակումների դեմ, ինչպիսին է Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա:

Էմմա Չոբանյան