ՀԱՊԿ-ը ավելի լավ է ոչինչ չասի, քան ասի՝ դժվար է ասել՝ ով ում տարածք է մտել․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Բոլորը

ՀԱՊԿ–ի հայտարարությունը չպետք է լեգիտիմացնի Ադրբեջանի հայտարարությունները։ Այսօր Ազգային ժողովում արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը բազմիցս բացատրել է ՀԱՊԿ առաքելության հետ կապված իրավիճակը և պատրաստ է կրկին անել դա։ Դրա համար նախապայմաններ չկան, սակայն Հայաստանը սպասում է, որ ՀԱՊԿ հայտարարության տեքստում նշվի, որ 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքը, նրա սահմանը խախտվել է, ուստի անհրաժեշտություն կա դիտորդական առաքելություն ուղարկելու։

«Սա, մեր պատկերացմամբ, պետք է լինի ռազմաքաղաքական դաշինքի նվազագույն արձագանքը, որի մեջ մտնում ենք։ Մեր գործընկերների համար մինչ այժմ այդ պնդումն անհնար է եղել», – շեշտեց Միրզոյանը։

Արտգործնախարարի դիտարկմամբ` չարձանագրելով, որ սեպտեմբերին տեղի ունեցած ագրեսիայի հետևանքով խախտվել է Հայաստանի սահմանը, լեգիտիմացվում է Բաքվի պնդումը, թե այն սահմանազատված չէ, ուստի չի կարելի խոսել ներխուժման մասին:

«Ավելի լավ է մեր դաշնակիցները որևէ հայտարարություն չանեն, քան հանդես գան այնպիսի հայտարարությամբ, որը լեգիտիմացնում է Ադրբեջանի խոսույթը, թե եթե չկա սահմանագիծ, դժվար է դատապարտել որևէ մեկին կամ ֆիքսել, թե ով ում տարածք է մտել»,- ընդգծեց Միրզոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։