Վատիկանի խաղաղության բանագնացը հունիսի 5-6-ը կայցելի Կիև, ավելի ուշ՝ Մոսկվա

Լուրեր

25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
25.07.2026 | 15:15
Աթլետիկայի Ռուսաստանի առաջնությունը դադարեցվել է անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով
25.07.2026 | 15:06
Իրանը ցանկանում է համաձայնագիր կնքել, բայց դեռ պատրաստ չէ դրան․ Թրամփ
25.07.2026 | 14:44
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
25.07.2026 | 14:29
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 14:02
Վոզինյան նոր ակումբ ունի, դարպասապահի տրանսֆերային արժեքն ավելացել է 10 անգամ
25.07.2026 | 13:49
Թրամփը հասկացել է՝ Ռուսաստանը չի ցանկանում ավարտել պատերազմը, իսկ Ուկրաինան խաղաղություն է ուզում․ Զելենսկի
Բոլորը

Հունիսի 5-6-ը Կիև է այցելելու կարդինալ Մաթեո Ցուպին, որին Հռոմի պապը հանձնարարել է խաղաղապահ առաքելություն սկսել՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար։ Այս մասին հայտնել է պաշտոնական Վատիկանը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ուկրաինայից Վատիկան վերադառնալուց և օրակարգի ձևավորումից հետո կարդինալ Ցուպին այցելելու է նաև Ռուսաստան, հնարավոր են նրա հանդիպումները պաշտոնյաների հետ, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Հին հավատացյալների համաշխարհային միության նախագահ Լեոնիդ Սևաստյանովը, որը կապ է պահպանում Հռոմի պապի հետ։

«Կարդինալը կայցելի նաև Ռուսաստան։ Նա պետք է վերադառնա Վատիկան պապի մոտ՝ խորհրդակցության։ Դրանից հետո, վերլուծելով և ռուսական կողմի համար դիրքորոշում ու առաջարկ ձևավորելով, նա կմեկնի Մոսկվա»,- ասել է Սևաստյանովը։

Նա նշել է, որ կարդինալի հավանական զրուցակիցը կլինի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, չի բացառվում նաև Վատիկանի ներկայացուցչի հանդիպումը նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Էմմա Չոբանյան