Պաշտպանի աշխատակազմը կզբաղվի ջրանջատումների հիմնավորվածության հարցով. ստացվել են քաղաքացիներին չիրազեկելու վերաբերյալ բողոքներ

Լուրեր

27.04.2026 | 15:48
Չեխիան մտադիր է գազ գնել Ադրբեջանից
27.04.2026 | 15:44
Տիգրան Բարսեղյանի գոլը հաղթանակ է պարգևել «Սլովանին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 15:42
2025-ին Հայաստանում արձանագրվել է դրական միգրացիոն սալդո․ ՆԳՆ
27.04.2026 | 15:39
ՄԱԳԱՏԷ-ն դատապարտել է Զապորոժիեի ԱԷԿ-ին հարվածը, որի հետևանքով մեկ մարդ է զոհվել
27.04.2026 | 15:30
Հայտնաբերվել է 387 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
27.04.2026 | 15:21
Բաքվից արձագանքել են Մայր Աթոռին ու ընդունել՝ քանդել են Ստեփանակերտի հայկական եկեղեցիները
27.04.2026 | 15:10
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը կշարունակվի // Բերման է ենթարկվել հետախույզ Արթուր Ավանեսյանը․ ԼՈՒՐԵՐ
27.04.2026 | 14:55
Էդգար Մկրտչյանը ECOSOC ֆորումում ներկայացրել է Հայաստանի մոտեցումները զարգացման ֆինանսավորման հարցերում
27.04.2026 | 14:40
Հանրապետության հրապարակում «Գորշ գայլերի» նշանը ցույց տվող օգտատիրոջ լուսանկարը հին է
27.04.2026 | 14:30
Նոր անուններ՝ առաջատարների շարքում․ ովքեր են խոշոր հարկատուները
27.04.2026 | 14:21
Մոսկվայում ձյուն և ուժեղ քամիներ են. ծառեր են տապալվել, չվերթներ չեղարկվել
27.04.2026 | 14:18
Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է․ Կանդազ մականունով հայտնի Արթուր Ավանեսյանը ձերբակալվել է 
27.04.2026 | 14:13
Ո՛չ Ալեն Սիմոնյանի, ո՛չ այլ պաշտոնյայի խորհրդի կարիքը չունենք. ԽԱՊԿ ղեկավար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 14:04
Մբապեն բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը
27.04.2026 | 13:56
63 միլիոն դրամ արժեքով անշարժ գույք․ ՀՀ-ն կվերականգնի Վայքի 1213,4 քմ շինության նկատմամբ սեփականության իրավունքը
Բոլորը

Վերջին օրերին Երևանից և մարզերից Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվում են բողոքներ, որ «Վեոլիա Ջուր» ընկերությունը պատշաճ ջրամատակարարում չի իրականացնում։

Դիմումներում, ինչպես նաև լրատվամիջոցներում ու սոցցանցերում առկա մտահոգություններն այն մասին են, որ առանց քաղաքացիներին նախապես ծանուցելու իրականացվում են ջրանջատումներ, իսկ ջրամատակարարման վերականգնման վերաբերյալ պատշաճ իրազեկում չի ապահովվում: Բացի այդ, ջրամատակարարումը վերականգնելուց հետո ծորակից կեղտաջուր է հոսում։ Ըստ բողոքների՝ բնակելի շենքերում խմելու ջրի ճնշման բավարար չլինելու պատճառով ջուրը անհրաժեշտ չափով չի բարձրանում վերևի հարկեր։ Բողոքներ են առկա նաև այն մասին, որ հնարավոր չի լինում թեժ գծի միջոցով պարզաբանումներ ստանալ «Վեոլիա Ջուր» ընկերությունից:

Հաշվի առնելով, որ նշված բողոքներն ու հանրային մտահոգությունները տալիս են իրավունքների զանգվածային խախտումների ենթադրության մասին հիմքեր և վկայում են հարցի հանրային նշանակության մասին, Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ:   

Համապատասխան  գրություններ են հասցեագրվել ինչպես «Վեոլիա Ջուր» ընկերությանը, այնպես էլ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։ Պահանջվել են պարզաբանումներ քաղաքացիներին ոչ պատշաճ ծանուցումների, անհիմն ջրանջատումների, ինչպես նաև դրանց պատճառների մասին քաղաքացիներին պատշաճ չիրազեկելու հարցերի վերաբերյալ: