Թուրքիայի ռազմական վերնախավը կարո՞ղ է Էրդողանին մեկուսացնել իր պալատում․ անդրադարձ

Լուրեր

16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
Բոլորը

Թուրքիայում ներկա քաղաքական կլիման թեքվում է դեպի անդունդ, ինչը մարտահրավեր է նետել Ռեջեփ Թայիփ Էրդողանի իսլամիստական և ավտոկրատ ռեժիմին: Մի շարք մեկնաբաններ, այդ թվում՝ CNN-ի հաղորդավար Ֆարեդ Զաքարիան, վերջին նախագահական և խորհրդարանական ընտրությունները որակել են որպես «ազատ, բայց ոչ արդար»:

Turkish Minute-ն իր անդրադարձում նշում է, որ չնայած թվացյալ անարդար առավելությանը՝ Էրդողանը և նրա իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP), որը լծակներ ունի պետական ինստիտուտների և լրատվամիջոցների նկատմամբ, 2018 թվականի համընդհանուր ընտրությունների համեմատ կորցրել են ձայների զգալի մասը։ Արդյունքում Էրդողանը զրկվել է անհրաժեշտ ձայներից՝ մայիսի 28-ին կայանալիք ընտրությունների երկրորդ փուլից խուսափելու համար։

Լրատվամիջոցը նշում է, որ նախագահական ընտրությունները միայն ԱԶԿ-ի կամ միայն Էրդողանի հաղթանակը չէին։ Այն համարվում էր հանրաքվե քեմալական աշխարհիկների, ծայրահեղ ազգայնականների և իսլամիստների կոալիցիայի միջև: Չնայած այս երկփեղկությանը՝ Թուրքիայի ռազմական էլիտան (որը կարելի է անվանել նաև «քեմալական» խորքային պետություն) աջակցեց իշխող դաշինքին՝ շարունակելու օգտվել Էրդողանի ինքնավար կառավարման կողմից իրենց տրված որոշակի արտոնություններից:

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն իր նախարարությունում ստեղծել էր ձայների հաշվարկի զուգահեռ համակարգ՝ ընտրությունների արդյունքները շահարկելու համար։ Նա հրամայել էր ոստիկաններին և ժանդարմերին հավաքել և արձանագրել ընտրությունների արդյունքները, չնայած դա անօրինական է:

Գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը (CHP) բողոքներ էր ներկայացրել մայիսի 14-ի ընտրություններից հետո հազարավոր քվեատուփերում կասկածվող խախտումների վերաբերյալ։ Թուրքիայի Աշխատավորական կուսակցությունը (TİP) պնդում էր, որ մոտ 20,000 քվեատուփերում եղել են խախտումներ՝ գնահատելով, որ շուրջ 4,2 մլն քաղաքացու քվե տուժել է  խախտումներից։ Լրատվամիջոցները ևս հայտնել էին արձանագրությունների և ընտրական հանձնաժողովի հաշվարկների միջև տարբերությունների մասին։

Նախկինում Էրդողանն ու Թուրքիայի քեմալական կառույցն ամենակատաղի մրցակիցներն էին։ Էրդողանը Ստամբուլի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է 1994-1998 թվականներին՝ Նեջմեթթին Էրբաքանի կողմից հիմնադրված Բարեկեցության կուսակցությունից, որը նաև 1960-ականների վերջին ստեղծված «Ազգային հեռանկար» շարժման հիմնադիրն էր։ Կուսակցությունը հաղթել էր համընդհանուր ընտրություններում 1995 թվականին, սակայն կառավարությունը չկարողացավ դիմակայել թուրք զինվորականների ճնշմանը և հրաժարական տվեց 1997 թվականին: Հետագայում կուսակցությանն ընդհանրապես արգելվեց քաղաքականությամբ զբաղվել:

Էրդողանի ԱԶԿ-ն ստեղծվել է հիմնականում «Ազգային հեռանկարի» անդամների կողմից՝ 2000 թվականին։ Սակայն Էրդողանն ասել էր, որ հանել է իր «Ազգային հեռանկարի իսլամական վերնաշապիկը»՝ խոստանալով հետամուտ լինել ժողովրդավարական բարեփոխումներին: Նա բարեփոխումներ է իրականացնում վարչապետ լինելու առաջին տարիներին։ Էրդողանն առաջ էր մղում Եվրամիությանն անդամակցելու քաղաքականություն և դիմադրում էր քաղաքականությանը թուրքական բանակի միջամտությանը։

Նա փոխեց իր դիրքորոշումը 2013 թվականի մայիսին Ստամբուլում Գեզի զբոսայգու ցույցերից հետո, որոնք վերածվեցին համազգային բողոքի Էրդողանի՝ գնալով ավելի ավտորիտար կառավարման դեմ։ Բողոքի ցույցերից հետո 2013-ի դեկտեմբերին կոռուպցիոն օպերցիաներն ուղղված էին նրա ավագ նախարարների և մերձավոր շրջապատի դեմ, որոնց թվում էր նրա որդի Բիլալ Էրդողանը։ Հանդիպելով իր իշխանությանն ուղղված այս սպառնալիքներին՝ Էրդողանը ռազմական կառույցի հետ ստեղծեց իշխանության բաժանման յուրովի կոալիցիա․ իր հսկողության տակ վերցրեց դատական համակարգը, իսկ դրա դիմաց թուրքական արդարադատությունն արդարացրեց Էրգենեկոն խմբավորման մեղադրյալներին, որոնց օգնությամբ նա կարողացել էր ամրապնդել իշխանությունը։

Լրատվամիջոցը գրում է, որ Քեմալական խորը պետությունն էր, որ տապալեց Էրդողանի տիրոջը՝ Էրբականին, իսկ ինքը՝ Էրդողանը, ցմահ զրկվել էր քաղաքականությամբ զբաղվելու իրավունքից և բանտարկվել 1998 թվականին կրոնական բանաստեղծություն կարդալու համար:

«Այնուամենայնիվ, քանի որ Էրդողանի առողջական վիճակը վատթարանում է, հավանական է, որ Թուրքիայի խորը պետությունը կարող է պահել նրան իր 1150 սենյականոց պալատում և կառավարել երկիրը ԱԶԿ-ի շարքերից իրենց հավատարիմների հետ, ինչպիսիք են Սուլեյման Սոյլուն և Թուրքիայի ազգայնական դերակատար Սինան Օղանը, որն աջակցում էր Էրդողանին նախագահական մրցավազքում»,- ասվում է անդրադարձում։

Էմմա Չոբանյան