ՌԴ-ն հաշվի է առնում Հայաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության մասով․ Պեսկովի արձագանքը Փաշինյանին

Լուրեր

25.07.2026 | 13:49
Թրամփը հասկացել է՝ Ռուսաստանը չի ցանկանում ավարտել պատերազմը, իսկ Ուկրաինան խաղաղություն է ուզում․ Զելենսկի
25.07.2026 | 13:33
Լեբրոն Ջեյմսը հեռացավ «Լեյքերսից». հայտնի է լեգենդար բասկետբոլիստի նոր ակումբն ու աշխատավարձի չափը
25.07.2026 | 13:04
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
25.07.2026 | 12:49
Ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է Եղեգնաձորում
25.07.2026 | 12:34
Վրաստանի էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
25.07.2026 | 12:14
Անի Հովսեփյանը հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
25.07.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
24.07.2026 | 22:59
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները կողմ են քվեարկել գլխավոր դատախազ Քարիմ Խանի պաշտոնանկությանը
Բոլորը

Մոսկվան հաշվի է առնում Երևանի դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության մասով, սակայն շարունակում է զարգացնել ռազմավարական հարաբերությունները։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք դա ի գիտություն ենք ընդունում»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ  Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Ուկրաինայի պատերազմի մասով։

Պեսկովի խոսքով՝ «դա կարևոր հայտարարություն է»։

«Մենք գիտենք, որ Ուկրաինայի շուրջ հակամարտության վերաբերյալ Հայաստանի մոտեցումներում կան որոշակի նրբերանգներ, մենք դրանք հաշվի ենք առնում։ Իհարկե, մենք շարունակում ենք զարգացնել մեր հայեցակարգային դաշնակցային հարաբերությունները Հայաստանի հետ»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը չեխական CNN primanews հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանն Ուկրաինայի պատերազմում Ռուսաստանի դաշնակիցը չէ։

«Դուք ասացիք, որ մենք Ռուսաստանի դաշնակիցն ենք: Իհարկե, սրա մասին երբեք բարձրաձայն չի ասվել, բայց կարծում եմ՝ դա տեսանելի է. Ուկրաինայի հետ պատերազմում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք: Եվ մեր զգացումն այդ պատերազմից, այդ հակամարտությունից անհանգստությունն է, որովհետև դա ուղիղ ազդում է մեր բոլոր հարաբերությունների վրա»,- ասել էր ՀՀ վարչապետը։

Էմմա Չոբանյան