Ընտրություններում պարտությունից հետո Քըլըչդարօղլուի կուսակցության կենտրոնական վարչության անդամները հրաժարական են տվել

Լուրեր

13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
Բոլորը

Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի պարտությունից հետո Ժողովրդահանրապետական կուսակցության Կենտրոնական գործադիր վարչության առաջին նիստի ժամանակ 17 անդամներ բանավոր հայտնել են հրաժարականի մասին։ Կուսակցության նախագահն ընդունել է նրանց հրաժարականը, գրում է Bianet-ը։

Քըլըչդարօղլուն պատրաստվում է առաջիկա օրերին վարչության նոր անդամների նշանակել։ Տեղեկություններ կան, որ Քըլըչդարօղլուն մտադիր է շարունակել ղեկավարել կուսակցությունը 2024 թվականի մարտին կայանալիք տեղական ընտրություններում, մինչդեռ որոշ փոխնախագահներ մտածում են հրաժարականի մասին:

Մայիսի 14-ի և 28-ի ընտրություններից հետո, որոնք փշրեցին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանությունը տապալելու նկրտումները, Թուրքիայի ընդդիմությունն այժմ կանգնած է մեկ տարվա ընթացքում տեղական ընտրությունների համար վերախմբավորվելու խնդրի առաջ։ Ընտրությունների արդյունքները խորը հիասթափություն էին ընդդիմադիր դաշինքի ու Ժողովրդահանրապետական կուսակցության համար, որի  անդամները հրապարակավ կոչ են անում Քըլըչդարօղլուին հրաժարական տալ նախագահի պաշտոնից։

Էմմա Չոբանյան