Բայդենը հայտարարել է, որ Շվեդիան շուտով կմիանա ՆԱՏՕ-ին

Լուրեր

25.07.2026 | 14:44
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
25.07.2026 | 14:29
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 14:02
Վոզինյան նոր ակումբ ունի, դարպասապահի տրանսֆերային արժեքն ավելացել է 10 անգամ
25.07.2026 | 13:49
Թրամփը հասկացել է՝ Ռուսաստանը չի ցանկանում ավարտել պատերազմը, իսկ Ուկրաինան խաղաղություն է ուզում․ Զելենսկի
25.07.2026 | 13:33
Լեբրոն Ջեյմսը հեռացավ «Լեյքերսից». հայտնի է լեգենդար բասկետբոլիստի նոր ակումբն ու աշխատավարձի չափը
25.07.2026 | 13:04
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
25.07.2026 | 12:49
Ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է Եղեգնաձորում
25.07.2026 | 12:34
Վրաստանի էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
25.07.2026 | 12:14
Անի Հովսեփյանը հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
25.07.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կանխատեսել է, որ Շվեդիան շուտով կանդամակցի ՆԱՏՕ-ին, գրում է Reuters-ը։  ԱՄՆ ռազմաօդային ուժերի ակադեմիայում ունեցած ելույթում  Բայդենը դիմել է շրջանավարտներին՝ նշելով, որ  նրանք ծառայության կանցնեն գնալով ավելի անկայուն աշխարհում՝ մատնանշելով Ռուսաստանի և Չինաստանի հետ կապված մարտահրավերները:

Բայդենը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ավելի ուժեղ է՝ չնայած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի ներխուժմամբ դաշինքը կոտրելու փորձին: Նա նշել է, որ  դաշինքն ավելի է ամրապնդվում, քանի որ վերջերս հաստատվեց Ֆինլանդիայի անդամակցությունը, նաև խոսել Շվեդիայի սպասվող անդամակցությունից։  «Դա կլինի, ես խոստանում եմ»,-ասել է Բայդենը՝ մանրամասներ չներկայացնելով։

Հիշեցնենք, որ Շվեդիայի անդամակցությունը դաշինքին ձգձգվում է Թուրքիայի դիրքորոշման պատճառով։  Երկուշաբթի  Բայդենը զրուցել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ շնորհավորելով նրան վերընտրվելու կապակցությամբ։ Բայդենը լրագրողներին ասել էր, որ Էրդողանը դարձյալ խոսել է ԱՄՆ-ից F-16 կործանիչներ գնելու Անկարայի ցանկությունից, մինչդեռ ԱՄՆ նախագահը  կոչ է արել Անկարային հրաժարվել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն դեմ արտահայտվելուց։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ևս կոչ էր արել Թուրքիային  անհապաղ ավարտին հասցնել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ի անդամության գործընթացը, քանի որ Ստոկհոլմը  նշանակալի քայլեր է արել  Անկարայի առարկություններին առնչվող խնդիրները վերացնելու համար։

Էմմա Չոբանյան