17 հոգով՝ փոքր բնակարանում․ Շաբոյան ընտանիքն ապրում է 34 մ² տարածքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
Բոլորը

11-ամյա Անին Շաբոյան ընտանիքի 14 երեխաներից մեկն է։ Բազմանդամ ընտանիքն Արցախից Երևան է եկել 7 տարի առաջ՝ բնակություն հաստատելով շենքերից մեկի նկուղային անմարդկային պայմաններով տարածքում, ինչից հետո Կառավարության կողմից 10 տարի ժամկետով 34 քառակուսի մետր մակերեսով բնակտարածք են ստացել Նոր Նորքի շենքերից մեկում․ 17 հոգով բնակվում են 3 փոքրիկ սենյակից բաղկացած բնակարանում։

Մեր նկարահանման պահին տանը 6 հոգով էին՝ բազմազավակ մայրը՝ 39-ամյա Աննան, նրա մայրը, որն օրվա մեծ մասը Շաբոյան ընտանիքի հետ է անցկացնում, և 4 երեխաները։ Աննան քիչ առաջ էր եկել գիշերերային հերթապահությունից․ ընտանիքի հոգսը թեթևացնելու համար կինը հացի փռում է աշխատում։

Պարի, երգի, կիթառի, դաշնամուրի պարապմունքներ․ տիկին Աննայի խոսքով՝ փորձում է երեխաների նախասիրությունները հնարավորության սահմաններում բավարարել։ 7-ամյա Մարին ընտանիքի փոքրիկներից մեկն է․ երբ հարցրինք, թե ինքն ինչով է զբաղվում, ամաչելով պատասխանեց՝ խաղալիքներով։

Երգուպարով, իրար լրացնելով կրտսեր Շաբոյաններն իրենց մասին են պատմում՝ տեսախցիկից քաշվելով, սակայն ներքին հպարտությամբ։ Նկարել սիրող, բայց նկարչական խմբակ չհաճախող 8-ամյա Միլենան երեխաներից ամենաամաչկոտն էր։

Ընտանիքում 5 հոգով են աշխատում՝ հայրը, մայրը և երեք տղաները։ Փորձում են ծայրը ծայրին հասցնել, որ գոնե սննդի պակաս չունենան։ Մայրն ասում է՝ եթե հագուստը մեկը մյուսինը հագնելով մեծանում են, ապա ուտելիքի հարցը պարտադիր պետք է լուծել։

Աղջկան փորձում է օգնել նաև Աննայի մայրը՝ տիկին Սիրվարդը։ Արցախից Երևան տեղափոխված կինը երեխաների ժամանցն է փորձում ապահովել։

Երեխաների խոսքով՝ բակում խաղահրապարակ չկա, փորձում են ինքնակազմակերպվել և խաղեր հորինել․ ժամանակակից սմարթֆոններից կտրվել, կարծես, ստացվում է՝ օգնության են գալիս հին ու բարի կլասը, հեծանիվը․․․

Հայաստանում յուրաքանչյուր երրորդ երեխան ապրում է աղքատության մեջ․ սա արձանագրել է Հայաստանի վիճակագրական կոմիտեն, որի հետ պարբերաբար համագործակցող ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանն արձանագրում է՝ նախորդ տարիների համեմատ՝ տոկոսային հարաբերությամբ թիվն անգամ բարձր է։

Համաշխարհային փորձն ու տվյալները ցույց են տալիս, որ երեխաները, որոնք մեծանում են աղքատ պայմաններում, ավելի են հակված ունենալու առողջական խնդիրներ, այդ թվում՝ վատ սնուցում, քրոնիկ հիվանդություններ և հոգեկան առողջության խնդիրներ, նրանք տուժում են ավելի վատ կենսապայմաններից և ավելի մեծ հավանականությամբ կստանան ավելի վատ կրթություն և ձեռք կբերեն ավելի աղքատիկ հմտություններ աշխատաշուկա մտնելիս, հետևաբար, հետագայում ավելի քիչ կվաստակեն։ Այս համատեքստում Համաշխարհային բանկի հետազոտությունն արձանագրումներ է կատարել նաև Հայաստանի մասով։

Հունիսի 1-ին Հայաստանում ամեն տարի իրականացվում են տարբեր միջոցառումներ՝ հաճախ գրեթե մոռացության տալով, որ օրը նվիրված է երեխաների իրավունքների պաշտպանությանը:

14 երեխաների մայրը ևս հաճախ է բախվում պետական, ինչպես նաև հանրության կողմից ոչ դրական վերաբերմունքի։ Տիկին Աննան ցավով է արձանագրում՝ թեև պետությունը հայտարարում է, որ խրախուսում է ծնելիությունը, բայց երբեմն իր վերաբերմունքով նեղացնում է բազմազակ ընտանիքներին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան