«Հալած յուղի տեղ մի ընդունեք»․ Վարդան Բոստանջյանը Ծառուկյանին վերագրվող բռնության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.04.2026 | 23:13
NASA-ն հրապարակել է Երկրի նոր լուսանկարը
03.04.2026 | 22:59
Ով է ՔՊ-ի ընտրական ցուցակում. Փաշինյանը հրապարակել է ցանկը
03.04.2026 | 22:54
Հնդկաստանն ու Ադրբեջանը վերականգնում են հարաբերությունները
03.04.2026 | 22:40
Հռոմի պապը կոչ է արել Իսրայելի նախագահին դադարեցնել Իրանի հետ պատերազմը
03.04.2026 | 22:27
Թրամփը խնդրել է ռեկորդային 1.5 տրիլիոն դոլարի ռազմական բյուջե՝ սոցիալական ծրագրերի կրճատման հաշվին
03.04.2026 | 22:13
Կիևի մարզում ռուսական զանգվածային հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել է, ութը՝ վիրավորվել
03.04.2026 | 22:00
Եթե Սամվել Կարապետյանի ուժի խախտումների ծավալները մեծանան՝ ընտրակաշառք բաժանեն, պիտի քննարկվի՝ ընտրություններին չմասնակցելը․ Հակոբ Սիմիդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 21:50
Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպայի դաշնակիցները պետք է միավորվեն ԱՄՆ-ի և Չինաստանի դեմ
03.04.2026 | 21:43
Ապրիլի 6-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.04.2026 | 21:29
Էրդողանն ու Պուտինը Մերձավոր Արևելքում անհապաղ հրադադարի կոչ են անում
03.04.2026 | 21:15
Արագ, պարզ, հասանելի․ «ՄՈԳՈ»-ն նոր մասնաճյուղ բացեց Mega Mall-ում
03.04.2026 | 21:06
Փաշինյանը հրապարակել է ՔՊ-ի նախընտրական ծրագիրը
03.04.2026 | 21:00
Պուտինը միջամտեց ՀՀ ներքին գործերին․ ԵՄ-ին մեղադրող ընդդիմությունն ինչո՞ւ չդատապարտեց ՌԴ նախագահին․ Լուսինե Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 20:45
Պուտինն իրականությունը խեղաթյուրում է՝ ՀՀ-ի դեմ հաարձակումները հավասարեցնելով ղարաբաղյան հակամարտությանը․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 20:36
Հայտնի է Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչի խաղացանկը
Բոլորը

Ծառուկյանական պատգամավոր Վարդան Բոստանջյանի մոտավոր հաշվարկներով նախորդ իշխանությունների օրոք բյուջեից թալանածի մոտ 300 միլիոն դոլարն է միայն հնարավոր հետ բերել։ «Սակայն ես հակված չեմ միամիտ մտածել, որ մենք կփրկվենք հետ բերած փողերով։ Ամենակարևորը գիտե՞ք որն ա, որ կարողանանք ստվերային տնտեսությունը կրճատել»,- ասում է պարոն Բոստանջյանը։

Պատգամավորը գիտի, որ նախորդ իշխանությունների թալանածը հաստատ ավելին է, սակայն, ըստ նրա, վերադարձնել ամբողջը հնարավոր չէ։ Վարդան Բոստանջյանն այն մարդկանցից չէ, որոնք ուրախանում են նախորդ իշխանությունների օրոք տարբեր հանցագործությունների մեջ կասկածվող մարդկանց ձերբակալություններով․ «Դուրս է գալիս, որ հասարակ, ցածր, քիչ մտածող զանգվածի համար ինչ-որ ողորմելի ուրախության առիթներ ա տրվում՝ սրան բռնեցին, նրան կասեցրեցին։ Բոլոր դեպքերում սա լավ երևույթ չէ, խոշոր առումով դա ոչ թե ցույց է տալիս տվյալ ֆիզիկական անձի խոցելի կողմերը, վատ կողմերը, դա ցույց է տալիս մեր ազգի հոգեբանական փոքր, ցածր մակարդակը»,- ասում է պատգամավորը։

Նա, օրինակ, ծանր է տարել Մանվել Գրիգորյանի հետ կատարվածը, երբ ամբողջ ազգն իմացավ, որ Արցախյան պատերազմի հերոսը, ըստ մեղադրանքի, զինվորների համար նախատեսված ապրանքներ է յուրացրել: «Հերոս էր, ուզենաք դա, թե չեք ուզենա, մեր երկրի համար կռված մարդ, իր կուրծքը դեմ տված մարդ, բայց բոլոր դեպքերում մենք համատարած ցույց ենք տալիս պահածոներ, բաներ»,- ափսոսանքով նշում է պարոն Բոստանջյանը։

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի եղբոր որդու կամ թիկնազորի պետի բնակարաններում հայտնաբերված գումարներին, ինքը դատապարտում է այդ գողությունները և հիշում հայտնի արտահայտությունը՝ գողը պետք է նստի բանտում։ Սակայն պատգամավորը պետք է հիշեցնի, որ նրանք իրենց բնույթով գողեր չէին: «Ինչ-որ տեղի է ունեցել՝ էդ բացասական բոլոր երևույթները, որը դատապարտելի է, որը զզվելի է, սա տեղի է ունեցել գոյություն ունեցող կառավարման համակարգի պարագայում»,- վստահեցնում է պատգամավորը։

Նա չի փորձի մտածել, որ վերջին մեկ ամսում նախորդ իշխանությունների օրոք կատարված հանցագործություններին ուղղակիորեն մասնակցել են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը․

-Ամեն ինչն էլ բոլորին հասկանալի է։

-Այսինքն, եթե նրանք թույլ չտային, դա չէ՞ր լինի։

-Ես մի բան գիտեմ։ Առնվազն ես կարողացել եմ հասկանալ, որ ընտանիքում պետք է լինի հայր, հոր վարքագիծը գրեթե ամբողջությամբ տեղակայված է տան շրջանակներում, երկրի կտրվածքով էլ տան հայրը, տան թագավորը էն մարդիկ են, որոնք որ հարաբերությունների կարգավորումն են իրականացնում»։

Պարոն Բոստանջյանը չի էլ ուզում պատկերացնել, որ հանցագործությունների բացահայտումները կարող են հասնել Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, որոնց արդյունքում նրանք կհայտնվեն բանտում։

-Ես մի բան գիտեմ, որ թագավորները չեն հայտնվում բանտում։

-Ինչու՞։

-Չեմ իմանում։ Էդպես եմ պատկերացնում։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչպե՞ս է պարոն Բոստանջյանի կուսակցությունը՝ «Բարգավաճ Հայաստանը», ժամանակին համագործակցել թալանչի իշխանության հետ, պատգամավորը վստահեցնում է, որ իր կուսակցությունը ոչինչ չէր կարող փոխել։ «Դա մի անվանեք համագործակցություն, դա համարեք վիճակ, որ այլընտրանք չունենալու պարագայում համակերպվում ես։ Համակերպվելը երբևիցե համագործակցություն չէ»,- ասում է պարոն Բոստանջյանը։

Ի դեպ, պատգամավորն անդրադարձավ նաև երեկ Հայաստանի Օլիմպիական կոմիտեի վարչական շենքում, ըստ ոստիկանության հաղորդագրության, Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ տեղի ունեցած բռնության դեպքի մանրամասներին, որոնց արդյունքում կա մեկ տուժող, որն էլ հենց ասել է, որ իրեն հարվածողներից մեկը «Ծառուկյան» խմբակցության ղեկավարն է․ «Կարող ա պատահի հանձնարարություն ա կատարել։ Ուզում եմ ասել՝ ամեն ինչ հալած յուղի տեղ մի ընդունեք»։

Մհեր Արշակյան