Թուրքիայում բանտարկված քուրդ առաջնորդ Դեմիրթաշը հայտարարել է ակտիվ քաղաքականությունից հեռանալու մասին

Լուրեր

13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
Բոլորը

Քրդերի բանտարկված առաջնորդ, Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը հայտարարել է ակտիվ քաղաքականությունից հեռանալու մասին։

Դեմիրթաշը Twitter-ի իր միկրոբլոգում իր առաջիկա հոդվածից հատված է հրապարակել։

«Իմ անունից անկեղծորեն ներողություն եմ խնդրում, որ չկարողացա մեր ժողովրդին վայել քաղաքականություն ներկայացնել, խոստանում եմ իմ գործնական ջանքերով շտկել այդ թերությունները։ Նաև շնորհակալ եմ իմ հասցեին կառուցողական քննադատության համար։ Կփորձեմ օգուտ քաղել քննադատությունից։ Քանի որ ես, ինչպես և իմ բոլոր ընկերները բանտից, շարունակում եմ դիմադրությամբ պայքարը, այս փուլում հեռանում եմ ակտիվ քաղաքականությունից»,- գրել է Դեմիրթաշը։

Նշենք, որ Սելահաթթինն Դեմիրթաշը 2016 թվականից բանտում է «ահաբեկչական քարոզչություն» տարածելու մեղադրանքով։ Նա նաև մեղադրվում է տասնյակ հանցագործությունների մեջ, ինչպիսիք են նախագահին վիրավորելը և Թուրւքիայում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ կապեր ունենալը, նրան սպառնում է մինչև 142 տարվա ազատազրկում: Գործիչը հերքում է բոլոր մեղադրանքները։

Եվրոպայի խորհուրդը բազմիցս պահանջել է ազատ արձակել Դեմիրթաշին՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման համաձայն։ Շուրջ յոթ տարի «ահաբեկչության» մեղադրանքով բանտարկված քաղաքական գործիչն ակտիվորեն օգտագործում է Twitter-ը՝ իր քաղաքական ուղերձները փոխանցելու համար։

Նախագահական ընտրություններում նա աջակցում էր ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին։

Էմմա Չոբանյան