ՀՀ-ն՝ «պատանդ» ավտորիտար հարթակներում․ Փաշինյանը խոսում է ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
25.07.2026 | 15:15
Աթլետիկայի Ռուսաստանի առաջնությունը դադարեցվել է անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով
25.07.2026 | 15:06
Իրանը ցանկանում է համաձայնագիր կնքել, բայց դեռ պատրաստ չէ դրան․ Թրամփ
25.07.2026 | 14:44
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
25.07.2026 | 14:29
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 14:02
Վոզինյան նոր ակումբ ունի, դարպասապահի տրանսֆերային արժեքն ավելացել է 10 անգամ
25.07.2026 | 13:49
Թրամփը հասկացել է՝ Ռուսաստանը չի ցանկանում ավարտել պատերազմը, իսկ Ուկրաինան խաղաղություն է ուզում․ Զելենսկի
Բոլորը

«Արտաքին ուժերի վտանգները սպառնում են ՀՀ ժողովրդավարությանը»,- այս մասին այսօր «Ժողովրդավարության հայկական ֆորումի» ընթացքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ վարչապետի չհստակեցրեց, թե խոսքն ինչ սպառնալիքների մասին է և ամենակարևորը՝ որ երկրներից։ Նա միայն նշեց, դրանք հանրահայտ են ու բոլորին տեսանելի:

Նիկոլ Փաշինյանի տեսակետը, թե ժողովրդավարությանը սպառնացող ներքին վտանգներ չկան, չեն կիսում հայաստանյան քաղհասարակության ներկայացուցիչները։ ՀՔԱՎ գրասենյակի Ժողովրդավարական ինստիտուտների մոնիթորինգի և զեկուցման բաժնի ղեկավար Վարդինե Գրիգորյանը հիշեցնում է Սպիտակի քաղաքապետի որդու՝ Գոռ Նիկողոսյանի կողմից Սարամեջի վարչական ղեկավարի ամուսնուն ծեծի ենթարկելու միջադեպը։ Տեղեկությունների համաձայն՝ Սպիտակի քաղաքապետը Սարամեջի ղեկավարին աշխատանքից ազատվելու պահանջ է ներկայացրել։

Freedom House-ի հայաստանյան ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանն էլ շեշտել է՝ պատերազմական իրավիճակները բացասական ազդեցություն են ունենում ժողովրդավարության վրա։

Ժողովրդավարության ուղին ընտրած Հայաստանն անվտանգային ու տնտեսական համագործակցության մեջ է ավտորիտար պետությունների՝ Ռուսաստանի, Բելառուսի և այլ երկրների հետ։ Քաղաքական մեկնաբան Արեգ Քոչինյանը ֆորումի ժամանակ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք սա խնդրահարույց չէ։ Հայաստանի վարչապետը, սակայն, այս հարցին ուղիղ պատասխան չտվեց։

Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի խոսքով՝ Հայաստանի այս համագործակցությունը միաժամանակ թե՛ ժողովրդավարական, թե՛ ավտորիտար պետությունների հետ շարունակական լինել չի կարող և ռիսկեր է պարունակում։ Քաղաքագետը նշում է, որ չի ընկալվում Փաշինյանի այցը Ռուսաստան և շփումները Վլադիմիր Պուտինի հետ, որի գործողություններին միջազգայնորեն քրեաիրավական գնահատականներ են տրվել։

Գուրգեն Սիմոնյանը Հայաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման ռիսկերն անխուսափելի է համարում։ Ըստ քաղաքագետի՝ ավտորիտար ռեժիմների հարթակներից, ինչպիսիք են ՀԱՊԿ-ն ու ԵՏՄ-ն, հրաժարվելու ռիսկերը մեծ են․ դա կարող է դրսևորվել կազմակերպված ներքաղաքական սաբոտաժներով, ահաբեկչական ենթատեքստ պարունակող գործողություններով և տնտեսական ենթակառուցվածքների շրջափակմամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան