Փաշինյանը չի՛ խիզախում ասել՝ Ուկրաինայի դեմ ՌԴ-ի պատերազմ․ Պուտինյան ուժերի դաշտում ես հայտնվում․ Արթուր Սաքունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
Բոլորը

Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանում ժողովրդավարությունը ներքին առումով անշրջելի է, սակայն նա խոսեց արտաքին սպառնալիքների մասին՝ հիշելով 2 տարի առաջվա դեպքերը․ «2021թ. մայիսի 10-ին ուժի մեջ է մտնում իմ հրաժարականը, խորհրդարանը լուծարվում է, երկրում փաստացի ո՛չ կառավարություն կա, ո՛չ խորհրդարան, և մայիսի 12-ին տեղի է ունենում Ադրբեջանի ներխուժումը Սոթք-Խոզնավար հատված, և զրո ռեակցիա ՀԱՊԿ-ի կողմից։ Քրեական գործով կան կալանավորված զինվորականներ, որոնք ոչ մի գործողություն չեն ձեռնարկել Հայաստանի ինքնիշխան տարածքը պաշտպանելու համար։ Եվ նրանք չունեն բացատրություն»։

Նա ասել է, որ եթե ՀՀ կառավարության արձագանքները լինեին գծային, թե՛ ժողովրդավարությունը կկորցնեինք, թե՛ պետությունը. «Ես հենց սա նկատի ունեմ»։

ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը Factor TV-ին տված հարցազրույցում անհամաձայնություն է հայտնում վարչապետի հետ այն մասով, թե ՀՀ-ում ժողովրդավարությանը ներքին վտանգներ չկան։

«ՀՀ Սահմանադրությունն է հակաժողովրդարական, որը չի հանդիսանում ժողովրդավարական պետության երաշխավորը։ Այն միակուսակցական կառավարում է երաշխավորում և չի ապահովում իշխանությունների տարանջատման և փոխզսպման սկզբունքը։ Սա կառավարման համակարգ է, որը վերից վար հակաժողովրդավարական է։ Այս Սահմանադրությունը վտանգ է ներկայացնում ժողովրդավարությանը և պետք է փոխվի։ Փաշինյանը ո՞նց կարող է բռնապետ Պուտինի, Լուկաշենկոյի դաշնակիցը լինել, և ասել՝ ձգտում ենք ժողովրդավարության։ Չկա՛ նման բան, ո՞նց կարող եք այդ պայմաններում տեսնել ժողովրդավարական զարգացման հնարավորություն։ Այսօր նույնիսկ Փաշինյանը չի խիզախում ասել՝ «Ուկրաինայի դեմ ՌԴ-ի պատերազմ», չկա՛ «ուկրաինական իրադարձություն», սա նահանջ է ժողովրդավարական պետության սկզբունքներից։ Դու պրոպուտինյան ուժերի դաշտում ես հայտնվում»,- ասաց իրավապաշտպանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան