Ուկրաինան զգուշացնում է, որ ԵՄ-ի հացահատիկի արտահանման արգելքը կօգնի Պուտինին

Լուրեր

08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
Բոլորը

Չորեքշաբթի Ուկրաինան նախազգուշացրել է, որ ԵՄ որոշ երկրների կողմից հացահատիկի արտահանման արգելքն օգնում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Եվրոպան բաժանելու հարցում:

«Սահմանափակումների երկարաձգումը նշանակում է Պուտինին լրացուցիչ զենք տրամադրել ընդդեմ Եվրոպայի միասնության: Ներկայիս սահմանափակումները պետք է հանվեն»,- Guardian-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ուկրաինայի Գյուղատնտեսության նախարարությունը։

Ուկրաինան այսպես է արձագանքել ԵՄ գյուղատնտեսության հարցերով հանձնակատար Յանուշ Վոյցեխովսկու ելույթին, որն առաջարկել է մինչև հոկտեմբերի վերջ երկարացնել հացահատիկի արտահանման արգելքը Լեհաստան, Հունգարիա, Ռումինիա, Սլովակիա և Բուլղարիա։ Հունգարիան պահանջել է երկարաձգել սահմանափակումները մինչև 2024 թվականը։

«Եթե այս փաստաթուղթը չերկարաձգվի, մենք [Եվրամիությունը] հսկայական խնդիրներ կունենանք բերքի հետ կապված, որը կկուտակվի առաջին գծի անդամ երկրներում»,- պարզաբանել է Վոյցեխովսկին։

Հինգ երկրներ նախկինում համաձայնագիր են կնքել ԵՄ-ի հետ, որը թույլ է տալիս արգելափակել հացահատիկի ներկրումն Ուկրաինայից։ Դա տեղի է ունեցել հացահատիկի գների անկումից հետո ֆերմերների բողոքի պատճառով։

Համաձայնագիրը վիճարկվել է եվրոպական 12 երկրների կողմից, ներառյալ՝ Ֆրանսիայի և Գերմանիայի, որոնք հայտարարել են, որ այն կարող է խաթարել եվրոպական միասնական շուկան:

Այս պահին ուկրաինական հացահատիկի արտահանման սահմանափակումը գործում է մինչև հունիսի 5-ը։

Տաթև Ֆռանգյան