«Օլիմպավանում» տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը հրավիրվել է ՀՔԾ
Հասարակություն
03.07.2018 | 15:07Հուլիսի 2-ին «Օլիմպավանում» տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը պարզաբանումներ տալու նպատակով հրավիրվել է ՀՔԿ Մաշտոցի բաժին: Facebook սոցիալական ցանցում այս մասին հայտնում է Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Սաթենիկ Ասիլյանը։
«Ս.թ. հուլիսի 2-ին «Օլիմպավան»-ում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը պարզաբանումներ տալու նպատակով հրավիրվել է ՀՔԾ Մաշտոցի բաժին: Հրաչյա Ռոստոմյանը հայտնել է, որ նշված օրը ինքը մասնակցել է Օլիմպիական կոմիտեի կողմից հրավիրված նիստին. նիստը ավարտվելուն պես հեռացել է «Օլիմպավան»-ից»,- գրել է նա: