Շահերի բախում է․ Սաքունցը ենթադրյալ կոռուպցիոն դրսևորումների օրինակներ մատնանշեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հակակոռուպցիոն պայքարը Հայաստանում. ռազմավարությունից՝ իրական խնդիրներ» թեմայով քննարկման ժամանա ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը ենթադրյալ կոռուպցիոն դրսևորումների օրինակներ մատնանշեց։

«Քաղաքական պատասխանատվության հարցը որևէ ռազմավարությամբ չի լուծվում․ օրինակ՝ քաղաքական մեծամասնությունը ընդունում է օրենք, որ պատգամավորները 250 հազար դրամ լրացուցիչ գումար են ստանալու՝ կազմակերպչական, տրանսպորտային հարցեր լուծելու համար և դրա վերաբերյալ հաշվետվություն չի ներկայացվելու։ Դրանից հետո քաղաքական մեծամասնությունը կարո՞ղ է քաղաքական կամք դրսևորել կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունք ձևավորելու համար․ իհարկե ոչ։ Խնդիրը պետական բյուջեից գումար տրամադրելու և դրա վերաբերյալ հաշվետվություն չներկայացնելու մոտեցմանն է վերաբերում։

Կամ Կառավարությունը որոշում է կայացնում ինչ-որ ընկերության տալ հարկային արտոնություն։ Կառավարության որոշումը բողոքարկելու հնարավորություն պետք է լինի, եթե ոտնահարվում է հանրային շահը։
Քաղաքացիների մոտ կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության բնական վարքագիծը խրախուսված չէ։ Սա ի՞նչ ռազմավարությամբ պետք է կարգավորվի, եթե քաղաքական իշխանությունը, հանձին ԱԺ-ի, բոլորովին այլ վարքագիծ է դրսևորում։

Նաև, օրինակ, հայտնի «Անիվ» հիմնադրամը պետական բյուջեից ստանում է գումարներ, և այդ հիմանդրամի հոգաբարձուների անդամ է Երևանի փոխքաղաքապետը․ շահերի ակնհայտ բախում է»,- նշեց Սաքունցը։

Իրավապաշտպանը նաև տեղեկացրեց, որ ՏԻՄ ընտրություններից հետո խախտվել են Մարալիկի մանկապարտեզի և մշակույթի տան աշխատակիցների իրավունքները՝ նրանց աշխատանքից ազատել են ընտրված քաղաքապետի թեկնածուին չպաշտպանելու համար։ Ասել են՝ քանի որ մեզ չեք աջակցել, դուք չպեստք է աշխատեք։ «Սա քաղաքական կոռուպցիայի տիպիկ դրսևորում է։ Դատական հայց ենք ներկայացրել, որ արդարությունը վերականգնվի։ Մինչև 2018թ․ էլ էինք այդպես անում։ Ի՞նչ է, քաղաքական մեծամանությունը չգիտի՞, թե ինչ իրավիճակ է ստեղծել իրենց թեկնածուն»։
սաքունցի խոսքով՝ հեղափոխությունից հետո ուսուցիչներ կային, որոնք անարդարության դեմ բողոքեցին, բայց նրանց պաշտպանող չեղավ և ստիպված եղան հեռանալ։

«Եթե կոռուպցիայի դեմ պայքարողները պաշտպանություն չեն ստանում, կոռուպցիայի դեմ անհանդուրժողականությանը միտված ցանկացած կրթական ծրագիր արդյունք չի ունենալու,- նշեց իրավապաշտպանը՝ նկատելով, որ անհրաժեշտ է կրթական համակարգում ծրագրեր իրականացնելուց առաջ կառավարման համակարգում լուրջ փոփոխություններ կատարել, որպեսզի երեխային չսովորեցնեն մի բան, իսկ նրա աչքը տեսնի այլ բան․ սա շատ լուրջ մարտահրավեր է կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարության համար։

Մանրամասները՝ տեսանյութում։