«Դոն Պիպոյի» 4 թիկնապահներն ազատ են արձակվել, պաշտպանը դատարան է դիմել նաև նրա խափանման միջոցը փոխելու համար

Լուրեր

14.10.2026 | 14:35
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է
14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:53
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծեր են տեսանկարահանվել
14.10.2026 | 13:44
Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը
14.10.2026 | 13:35
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալիս ՔԿՀ-ում համակարգիչ ունենալ, տեքստ չի կարողանում հավաքել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:25
Հայաստանը կլիմայական ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային գործընթացում․ ի՞նչ է արվել, և ի՞նչ բացեր կան 
14.10.2026 | 13:14
Սաուդյան Արաբիան հայտնել է նավթային հսկա Aramco-ի շենքին հութիների հրթիռային հարվածների մասին․ չորս մարդ է վիրավորվել
14.10.2026 | 13:05
Կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում
14.10.2026 | 12:56
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ 3 մարդ զոհվել է, քաղաքի մի մասը մնացել է առանց էլեկտրականության
14.10.2026 | 12:47
Փաշինյանն ազատել է Տաթև Անտոնյանին ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից
14.10.2026 | 12:39
SpaceX-ն առանց նախազգուշացման սահմանափակել է Starlink տերմինալների աշխատանքն Ուկրաինայի ԶՈւ-ի համար
14.10.2026 | 12:30
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսը հոկտեմբերի 15-ին կժամանի Հայաստան
Բոլորը

 Արթուր Ասատրյանի (Դոն Պիպոյի) 4 թիկնապահների խափանման միջոցը փոխվել է դեռ ձերբակալման երրորդ օրը, իսկ Արթուր Ասատրյանի խափանման միջոց կալանքը փոխելու հարցի վերաբերյալ դեռ պատասխան չենք ստացել։

Այս մասին Factor.am-ին ասաց փաստաբան Գեղամ Հակոբյանը: Նա դիմել է դատարան երկու պահաջով՝ Արթուր Ասատրյանի խափանման միջոցը վերացնելու, կամ այն գրավով փոխելու: Պաշտպանն ասաց, որ «Դոն Պիպոն» իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում. «Ինքը շատ վատ է վերաբերվում իրեն կալանավորելուն, մեկ տարի տևած քննության ընթացքում միշտ ներկայացել է, ոչ մի անգամ չի խոչընդոտել կամ խուսափել քննությունից ու հանկարծ որոշում են կալանավորել: Նոր իշխանություններից ոգևորված նա էլ եկել էր էջմիածինցիների կողքին կանգնելու,  և համոզված ենք, որ նրա գալը ևս բարոյական մեծ ազդեցություն ունեցավ էջմիածինցիների համախմբվելու առումով»:

Փաստաբանը պնդեց՝ Ասատրյանը եկել էր բարեգործական միջոցառումներ իրականացնելու, ոչ միայն իր կողմից այլ նաև տարբեր ներդրողների էր առաջարկել Հայաստանում գործել:

Մանվել Գրիգորյանի կալանավորումից էլ տեղյակ է, բայց կարծիք այդ մասին չի հայտնել:

Հիշեցնենք՝ «Դոն Պիպոյին» մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առևանգումը») և 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:

Լիլիթ Շաբոյան