Կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականություն պետք է ցուցաբերեն քաղաքացիները․ Հասմիկ Տիգրանյան

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Անհրաժեշտ է բարեվարքության համակարգի կայացումը․ կոռուպցիայի դեմ պայքարի նոր ռազմավարությամբ նախատեսվում է պաշտոնատար անձանց, նաև քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնների սահմանում և դրանց վերահսկողության մեխանիզմների սահմանում։ Դա զուգակցվելու է պետական կառավարման համակարգում վերապատրաստումներով։ Այս մասին «Հակակոռուպցիոն պայքարը Հայաստանում. ռազմավարությունից՝ իրական խնդիրներ» թեմայով քննարկման ժամանակ նշեց ՀՀ Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հասմիկ Տիգրանյանը։

Նրա խոսքով՝ իրավունքների պաշտպանության մեխանիզմներն են կատարելագործվելու, քննարկվում է ՄԻՊ-ի հզորացման համատեքստում դա դիտարկելը և գործարար ոլորտին կրթելը, որպեսզի իրավագիտակցության մակարդակը բարձրանա՝ իմանան, թե իրենց որ իրավունքի խախտման դեպքում որ մարմնին պետք է դիմեն և առավել հետևողական լինեն։

Նախատեսվում է պետական գնումների ոլորտի կատարելագործում, թափանցիկություն և հաշվետվողականություն, արդար մրցակցություն ապահովել։
Տիգրանյանը նաև ընդգծեց, որ կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականություն պետք է ցուցաբերեն նաև քաղաքացիները և հետևողական պետք է լինեն, որպեսզի այդպիսի խնդիրները վեր հանվեն, ինչպես նաև պետք է պահանջատեր լինեն իրենց իրավունքների հարցում։

Մանրամասները՝ տեսանյութում։