Հայաստանում չի վերացել հովանավորչությունը․ Արթուր Սաքունցն անդրադարձավ կոռուպցիոն սխեմաներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հակակոռուպցիոն պայքարի ռազմավարության աշխատանքները բավականին ինտենսիվ են, ռեսուրսները՝ սահմանափակ։ Այս մասին «Հակակոռուպցիոն պայքարը Հայաստանում. ռազմավարությունից՝ իրական խնդիրներ» թեմայով քննարկման ժամանակ նշեց ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

«Մշակվել է ռազմավարության փաստաթուղթ, բայց մի բան է ռազմավարությյունը, մեկ այլ բան է այն իրավիճակը, որտեղ այդ փաստաթղթում ամրագրված խնդիրները պետք է լուծվեն»,- նշեց իրավապաշտպանը։
Արթուր Սաքունցն անդրադարձավ առկա կոռուպցիոն սխեմաներին։ Իրավապաշտպանի դիտարկմամբ՝ Հայաստանում չի վերացել հովանավորչությունը։

«Մեկ անձից գնումների դինամիկան ցույց է տալիս, որ մինչև 2018-ը պետական գնումների կեսից ավելին կատարվում էին մեկ անձից, այնուհետև նվազում է նկատվել, հետո նորից դինամիկան աճել է։
Մրցակցությունը կոռուպցիոն դրսևորումների դեմ պայքարի կարևոր նախադրյալներից մեկն է։ Հայաստանում չի վերացել հովանավորչությունը։ Կաշառքի ինստիտուտը, որպես համակարգային կոռուպցիայի դրսևորում, կարելի է ասել չկա, բայց հովանավորչությունը, որը ևս համակարգային կոռուպցիայի դրսևորում է, գոյություն ունի»,- նշեց իրավապաշտպանը։

Սաքունցը նաև ընդգծեց, որ կոռուպցիայի մեխանիզմի ամբողջ հիմքը դրված է Սահմանադրության մեջ․ չի երաշխավորվում իշխանությունների տարանջատման և փոխզսպման սկզբունքը․ «Բացի դրանից, ըստ իրավապաշտպանի, կոռուպցիայի մեխանիզմ է ենթադրում նաև այն, որ դատական իշխանությունը ձևավորվում է ԱԺ պատգամավորների ձայների մեծամասնությամբ՝ քաղաքական մեծամասնության կողմից։ Դա բացարձակ և չվերահսկվող իշխանություն է, սա պետության զավթման Սահմանադրություն է, որը անպայման հանգեցնելու է կոռուպցիոն դրսևորումների»։

Մանրամասները՝ տեսանյութում։