Թուրքիայում Էրդողանի հաղթանակի տոնակատարության ժամանակ ընդդիմադիր գործիչներ են տուժել

Լուրեր

13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
Բոլորը

Թուրքիայում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակի տոնակատարության ժամանակ ընդդիմադիր կուսակցության անդամ է սպանվել, մի քանիսը վիրավորվել են, գրում է Turkish Minute-ը։

CHP-ի դաշնակից, ազգայնական ընդդիմադիր İYİ (Լավ) կուսակցության գլխավոր քարտուղար Ուղուր Պոյրազը հայտարարել է, որ կուսակցության անդամ Էրհան Քուրթը սպանվել է Օրդուի Գյուլյալի շրջանում կուսակցության գրասենյակի դիմաց Էրդողանի աջակիցների տոնակատարությունների ընթացքում հարձակման հետևանքով։

Հաղորդվում է, որ Քուրթը դանակահարվել է իր ու Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության մի խումբ կողմնակիցների միջև վեճի ժամանակ, և չնայած բժիշների ջանքերին՝ կյանքը փրկել չի հաջողվել։ Հարձակման մեջ կասկածվողները ձերբակալվել են իրավապահների կողմից։

«Որպես ազգ՝ մենք դատապարտում ենք այս դավաճանական հարձակումը, որը մեզ բաժանող լեզվի և ներգրավված մեղավորներին բաժանող լեզվի արդյունքն է: Մենք ուշադիր հետևելու ենք դատական գործընթացին»,- նշել է Պոյրազը։

Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ Մարդին նահանգում էլ տոնակատարության ժամանակ օդ կրակող Ահմեդ Գ.-ն քննադատության է ենթարկվել հարևան Ահմեդ Աքբուլութի կողմից։ Ի պատասխան՝ Աքբուլութի վրա հարձակվել են Ահմեդ Գ.-ն և նրա հարազատներից մեկը։ Աքբուլութը ծանր վիրավորում է ստացել, տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ բժիշկները հայտնել են, որ նա աչքը կորցնելու վտանգի տակ է: Տղամարը տեղափոխվել է Դիարբեքիր՝ հետագա բուժման համար։

Աբդուլազիզ Չաքմաք անունով մի տղամարդ էլ, որը մասնակցել է Միդյաթում երկրորդ փուլին հաջորդած տոնակատարություններին, վիրավորվել է օդ արձակված գնդակից։ Նա վզի շրջանում վիրավորումով տեղափոխվել է հիվանդանոց, վիճակը ծանր է։

Իսկ Չորում նահանգում CHP-ի շենքի դիմաց սկսված նախընտրական տոնակատարությունները ծեծկռտուքի վերածվելուց հետո վիրավորվել են ընդդիմադիր կուսակցության երկու անդամներ։ Էրդողանի մի խումբ կողմնակիցներ էլ քարեր են հետել ընդդիմադիր կուսակցության շենքի ուղղությամբ։

Էմմա Չոբանյան