Նիկոլ Փաշինյանի որդու` Աշոտ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի գործով նախաքննությունն ավարտվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.04.2026 | 20:19
ՃՏՊ Չարենցավան քաղաքի Չարենցի փողոցում․ կան տուժածներ
25.04.2026 | 19:17
Հայաստանի Մ-17 հավաքականը Երևանում պարտվեց Հունգարիային․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 19:00
Գուցե կան տողատակեր, որոնցից տեղյակ չենք, բայց չենք կարող Ցեղասպանության վրա խաչ քաշել. Արա Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 18:58
Ըմբշամարտի ԵԱ․ Արսեն Հարությունյանը կիսաեզրափակիչում պարտվեց Զաուր Ուգուևին
25.04.2026 | 18:26
Գազայի հատվածում անցկացվում են առաջին ընտրությունները 2006 թվականից ի վեր
25.04.2026 | 18:02
Փաշինյանը ներկա է գտնվել Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոցի հիմնարկեքի արարողությանը
25.04.2026 | 17:26
Ինչ գործ բռնել եմ, միշտ ստացվել է, միայն 2021-ին չի ստացվել․ Ռոբերտ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 16:31
Ես դատում եմ և պատրաստ եմ այդ նույն դատով դատվել․ Փաշինյանը՝ քաղաքացուն․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 16:15
Պատրաստ ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ բանակցություններին Ադրբեջանում. Զելենսկի
25.04.2026 | 15:40
Մեզ պետք է հասկանալ՝ ինչքան երջանիկ ենք, որ ունենք Հայաստանի Հանրապետությունը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 15:08
Ըմբշամարտի ԵԱ․ Արսեն Հարությունյանը երկու տպավորիչ հաղթանակով դուրս եկավ կիսաեզրափակիչ
25.04.2026 | 14:28
Իշխանափոխությունից հետո համաներում ենք հայտարարելու․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 14:09
«Բավարար առաջադիմություն ունեցող ուսանողների համար Ակադեմիական քաղաքում կրթությունը կլինի անվճար»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 13:54
Վաշինգտոնում, Չարլզ III թագավորի այցից առաջ, սխալմամբ Բրիտանական դրոշի փոխարեն կախել են Ավստրալիայի դրոշը
25.04.2026 | 13:30
Էդուարդ Սպերցյանը նշել է «Կրասնոդարի» ամենասկզբունքային մրցակիցներին
Բոլորը

Նիկոլ Փաշինյանի որդու` Աշոտ Փաշինյանի որդու և զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր` Ազգուշ Մարտիրոսյանի ( հայտնի է Գայանե Հակոբյան անունով) միջև տեղի ունեցած միջադեպի գործից Մարտիրոսյանի մասն անջատվել է, ու նախաքննության ավարտվել է և, ըստ պաշտպանների տեղեկությունների, արդեն մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Մարտիրոսյանի փաստաբան Հովսեփ Սարգսյանը: Վերջինս, ինչպես նաև Մարտիրոսյանի մյուս փաստաբաններ Վարդուհի Էլբակյանը, Գեորգի Մելիքյանը նախաքննության ավարտին որևէ միջնորդություն չեն ներկայացրել. այս փուլում, երբ գործի քննությունը դեռևս հրապարակային չէ, պաշտպաններն անիմաստ են համարել որևէ միջնորդություն ներկայացնելը:

Պաշտպանների պնդմամբ` Ազգուշ Մարտիրոսյանն ընդամենը ցանկացել է Աշոտ Փաշինյանին տանել Եռաբլուր, թեև նրան վերագրվում է առևանգման արարք` կնոջ գործողություններում առևանգում կամ որևէ այլ հանցակազմ չկա, Աշոտ Փաշինյանը Եռաբլուրի ճանապարհին բազմաթիվ հնարավորություններ է ունեցել` մեքենայից դուրս գալու, բայց դուրս չի եկել։ Պաշտպանները նաև բողոքարկել են Մարտիրոսյանին կալանավորելու որոշումը, այն արդեն վերաքննիչ քրեական դատարանում մակագրվել է դատավոր Գրիգորի Հովհաննիսյանին:

Արաքս Մամուլյան