Նախագահն ու Ազգային ժողովը կրում են Արցախի ժողովրդի առաջնային մանդատը՝ ընտրված ժողովրդավարական սկզբունքներով. Լուսինե Ավանեսյան

Լուրեր

13.04.2026 | 15:49
ՀՀ ԱԽ քարտուղարն ու Լիտվայի ԱԳ փոխնախարարը մտքեր են փոխանակել  վիզաների ազատականացման գործընթացի շուրջ
13.04.2026 | 15:38
ԱՄԷ-ի հետ քննարկվել են հայկական գյուղմթերքի արտահանման և առևտրի դյուրացման հարցեր
13.04.2026 | 15:27
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը նամակով դիմել է Նիկոլ Փաշինյանին 
13.04.2026 | 15:18
Հռոմի պապը հայտարարել է, որ «չի վախենում Թրամփի վարչակազմից»
13.04.2026 | 15:10
Սկսվել են ԱԺ ընտրություններին քաղաքական ուժերի առաջադրումները // ՌԴ-ում վերաբացվել է «Ջերմուկ»-ի հետ կապված գործը․ ԼՈՒՐԵՐ
13.04.2026 | 15:05
3 օրում գրանցվել է 32 ավտովթար․ 7 մարդ զոհվել է, 67-ը՝ ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ
13.04.2026 | 14:57
Մակրոնը հայտնել է, որ Ֆրանսիան և Բրիտանիան քննարկում կկազմակերպեն Հորմուզի նեղուցում «խաղաղ բազմազգ առաքելության» հետ կապված
13.04.2026 | 14:50
Ամենայն Հայոց կաթողիկոսի ու եպիսկոպոսների քրեական հետապնդման ժամկետները կասեցվել են
13.04.2026 | 14:40
Մեծ Բրիտանիան չի աջակցի իրանական նավահանգիստների շրջափակմանը. Սթարմեր
13.04.2026 | 14:31
ACA․ Էդուարդ Վարդանյանը հաղթել է խեղդող հնարքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.04.2026 | 14:22
Սամվել Ալեքսանյանը, Վարդանյան ու Եսայան եղբայրները, այլ գործարարներ հանդիպել են Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.04.2026 | 14:16
Investor’s day. Ամերիաբանկի նախագիծը ներդրումների մասին՝ ներդրողների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.04.2026 | 14:11
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պետեր Մագյարին Հունգարիայի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
13.04.2026 | 14:10
Գրանցվել է 513 դեպք, որից 181-ը՝ արտակարգ․ Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
13.04.2026 | 14:01
Նավթի գները բարձրացել են Իրանի նավահանգիստները շրջափակելու՝ Թրամփի որոշումից հետո
Բոլորը

Նախագահն ու Ազգային ժողովը կրում են Արցախի ժողովրդի առաջնային մանդատը՝ ընտրված ժողովրդավարական սկզբունքներով, «Արցախպրես» գործակալությանն ասել է ԱՀ Նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը՝ մեկնաբանելով Արցախում պետական ատրիբուտները՝ լուծարելու վերաբերյալ նախօրեին Ալիևի արած հայտարարությունը:

«Ընդամենը օրեր առաջ, Արցախի Հանրապետության նախագահը Ադրբեջանի ժողովրդին ու իշխանություններին կոչ էր արել վերջ տալ Արցախի ժողովրդի հանդեպ ատելության ու ցեղասպանական քաղաքականությանը, իրապես ընդունել միջազգային իրավունքով ամրագրված ժողովուրդների իրավահավասարության սկզբունքը և Արցախի հանդեպ բնիկ հայ ժողովրդի տիտղոսն ու իրավունքները: Միաժամանակ նախագահ Հարությունյանը պատրաստակամություն է հայտնել սկսելու միջազգային ձևաչափով երկխոսություն՝ միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, հատկապես՝ ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, վեճերի խաղաղ կարգավորման և տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա:

Ադրբեջանը հրադադարի մասին եռակողմ հայտարարությունից հետո առաջին անգամ չէ Արցախի ժողովրդի հետ սպառնալիքի լեզվով խոսում, մենք տեսել ենք և տեսնում ենք ագրեսիվության դրսևորումներ՝ տեղական մարտական գործողությունների, շրջափակման, էներգետիկ և այլ ճնշումների ձևով: Դրանց այս անգամ Ադրբեջանի նախագահը ավելացրել է Արցախի ժողովրդի ընտրված իշխանությունների վերաբերյալ ապօրինի պահանջները:

Նախագահն ու Ազգային ժողովը կրում են Արցախի ժողովրդի առաջնային մանդատը՝ ընտրված ժողովրդավարական սկզբունքներով և Արցախի Հանրապետության Սահմանադրության հիման վրա: Իսկ Ադրբեջանի նախագահը քաջ գիտակցում է, որ Արցախի սուբյեկտայնության գլխավոր աղբյուրը հենց այդ պետական ինստիտուտներն են, և, փաստորեն, այդպիսի պահանջներով նա ճանաչում է այդ ինստիտուտների լեգիտիմությունն ու կարևորությունը:

Հարավային Կովկասում տևական խաղաղություն ապահովելուն միտված միջազգային ակտիվ ջանքերին զուգահեռ՝ Արցախի ժողովրդին ու պետականությանն ուղղված Ադրբեջանի նախագահի հերթական սպառնալիքները նպատակ ունեն հարվածի տակ դնելու այդ ջանքերի արդյունավետության հեռանկարը:

Եվս մեկ անգամ ընդգծելով, որ Ադրբեջանը չի հարգում միջազգային որևէ սկզբունք և պարտավորություն՝ նախագահ Հարությունյանը վերահաստատում է մայիսի 23-ի իր ուղերձի դրույթները՝ ուղղված եռակողմ հայտարարության կողմերին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին»,- ասված է ԱՀ նախագահի մամուլի խոսնակի մեկնաբանության մեջ: